«Հրապարակ». Քոչարյանը Հայաստան է գալիս հեռահար նպատակով.նա էլ իր հերթին կներկայացնի «հանգամանքներ»՝ ընդդեմ առաջին նախագահի, վարչապետի

Իսկ եթե հարցաքննությունը բոլորովին «այլ տե՞ղ տանի նրան»՝ կասկածյալի, մեղադրյալի հեռանկարով։ «Բացառեք․ նա ունի երաշխավորված անձեռնմխելիություն, որքան էլ պնդեն, որ բացարձակ անձեռնմխելիություն չկա, շատ լուրջ հիմքեր պետք է ստեղծվեն նրան անձեռնմխելիությունից զրկելու համար, ինչը մի քանի տարվա աշխատանք-ջանք-թիմ կպահանջի»,- ասացին մեզ։
«Ի դեպ, մի բացառեք, որ Քոչարյանն էլ իր հերթին ներկայացնի «հանգամանքներ», որոնց արդյունքում կպահանջվի հարցաքննել թե՛ առաջին նախագահին, թե՛ վարչապետին, որոնք, ի դեպ, չունեն անձեռնմխելիություն՝ այդ ինստիտուտն աշխատում է գործող նախագահի դեպքում՝ իրենց պաշտոնից բխած գործողությունների մասով։ Այնպես որ՝ հետաքրքիր է լինելու»,- ասացին մեզ։ Իսկ եթե չտեսագրվի հարցաքննությունը եւ չհանրայնացվի՞։ «Հրապարակայնացման ձեւեր կգտնվեն»։
Առավել մանրամասն՝ «Հրապարակ».թերթի այսօրվա համարում