Տեսանյութ.Բագրատ Սրբազանը ներկայացրեց այն կետերը, որոնցով պետք է առաջնորդվի անցումային կառավարությունը          Տեսանյութ.Աստծուն խնդրանքը պիտի լինի, որ մեր հոգու աչքերը բացվեն և մեզանից հեռու փախչեն հուսահատությունը, ատելությունը, սուտը, որ տեսնենք մեր իրական նկարագիրը       Տեսանյութ.Տարիքային փոփոխություններ՝ բնավորություն, թե ախտաբանություն    

24 հուլ 2018 14:00

Պարոն Օսիպյան, նրանք Ձեզ կխժռեն

 Պարոն Օսիպյան, նրանք Ձեզ կխժռենՆոր կառավարության հաստատած սիրո և համերաշխության մթնոլորտը կարծես թե ոչ բոլոր ոլորտներն է թափանցել։ Պարզվում է՝ Հայաստանում դեռ «անկյուններ» կան, որտեղից չի սրբվել նախկին կառավարության թողած փոշին։ Եվ այդ փոշու մեջ նստող պաշտոնյաներն էլ շարունակում են վարել իրենց հոռի քաղաքականությունը՝ իրենց դասելով վերևների շարքին։ Շարունակում են քաղաքացիների հետ խոսել «ունքը վեր բարձրացնելով»՝ ասես դա ի վերուստ տրված շնորհ է: Ավելի պարզ և հասկանալի դարձնելու համար ասածս, բերեմ օրերս ՀՀ ոստիկանապետին դիմած քաղաքացու օրինակը: 

Այսպես՝ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ Վարդան Ներսիսյանը, ով երկար տարիներ ծառայել է ոստիկանությունում և ունի փոխգնդապետի կոչում, դիմում է գրել ոստիկանապետ Վալերի Օսիպյանին և հանդիպում խնդրել։ 15 օր անց, սակայն, նրա հետ հանդիպել է ոստիկանության աշխատակազմի ղեկավար Մերուժան Հակոբյանը։ Վերջինս, կարծես թե անհաղորդ իրավիճակի փոփոխությանը, ըստ քաղաքացու, խոսակցության հենց սկզբից ընդունել է հարձակողական կեցվածք, վիրավորել եւ ամեն կերպ փորձել է ստորացնել նրան: Ավելին, արհամարհական տոնով, ասես իրենից այն կողմ աշխարհ չկա, ասել է. «Ուզում ես վարչապետ կամ նախագահ էղի, հետդ հլը կռիվ չեմ անում, կռիվ անեմ` ավելի վատ կլնի քո համար...»: Սա այն դեպքում, երբ քաղաքացին պարզապես խնդրել է, որ իր հետ, որպես նախկին ոստիկանի, պետք չէ նման կերպ խոսել ու վարվել։ 

Եվ սա համարում ենք իրավիճակի փոփոխությո՞ւն։ Եվ սա՞ է Նոր Հայաստանը։ Հայաստան, ուր նախկին կառավարության կադրերը դեռ չեն սովորել խաղի նոր կանոններին։ Նոր Հայաստանի կառավարության գործն այս դեպքում ավելի է բարդանում։ Մի կողմից նրանք կարծես փորձում են արտագաղթի դեմն առնել, մյուս կողմից այս ամենից անտեղյակ որոշ պաշտոնյաներ մեկ այլ դուռ են բացում դեպի փրկության անդավաճան վայր՝ խոպան: Ստորև ներկայացնում ենք քաղաքացու բաց֊ նամակը ոստիկանապետ Վարելի Օսիպյանին. 

«Հարգելի պարոն Օսիպյան, ես՝ Վարդան Ներսիսյանս (vnersis@mail.ru էլ. փոստ), Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ,երկար տարիներ ծառայել եմ ոստիկանությունում, ունեմ փոխգնդապետի կոչում: 15 օր առաջ դիմում եմ գրել Ձեր անունով եւ հանդիպում խնդրել: 

Հարգելի պարոն ոստիկանապետ, այսօր ես խորը հիասթափություն եմ ապրել՝ փաստորեն մեր երկրում բյուրոկրատիան դեռ պահպանվում է ու այսպես շարունակվելու դեպքում երեւի ոչ էլ վերանա: Ընդունելության գալով, ակնկալում էի, որ կհանդիպեմ Ձեզ հետ, եւ ինձ հուզող խնդիրը հստակ կներկայացնեմ, սակայն Ձեր փոխարեն ինձ ընդունեց Ոստիկանության աշխատակազմի ղեկավար Մերուժան Հակոբյանը, մարդ ով շփման տարրական կուլտուրայից զուրկ էր: Ավելին՝ մեր հանդիպման եւ խոսակցության ողջ ընթացքում Մ. Հակոբյանն ընդունել էր հարձակվողական կեցվածք, վիրավորում եւ ամեն կերպ փորձում էր ինձ՝ ՀՀ քաղաքացուն ստորացնել: Իսկ իմ դիտարկմանը, որ ես նախկին ոստիկան եմ եւ պետք չէ ինձ հետ նման կերպ խոսել ու վարվել, Մ. Հակոբյանը ոչ ավել, ոչ պակաս ինձ ասում է՝ «Ուզում ես վարչապետ կամ նախագահ էղի, հետդ հլը կռիվ չեմ անում, կռիվ անեմ ավելի վատ կլնի քո համար...»: 

Պարոն Օսիպյան, ես ձեր ախշատակազմի ղեկավարին փոխանցում եմ, որ հույժ գաղտնի օպերատիվ տեղեկություն ունեմ փոխանցելու, նա ինձ ուղարկում է Ձեր տեղակալի մոտ հերթագրվելու: 

Շնորհակալ եմ, պարոն Ոստիկանապետ, ես այլեւս ոչ մի տեղ էլ չեմ հերթագրվի, քանի որ խորը հիասթափություն եմ ապրում, ու հավանաբար, ես էլ կլինեմ հերթական հայը, ով բռնում է գաղթի ճանապարհը: Իսկ Ձեզ խորհուրդ կտամ՝ ազատվել Գասպարյան Վովայի կադրերից՝ նրանք Ձեզ կխժռեն...»: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր