Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Բուսաբանական այգու մոտ «Nissan Versa»-ն բախվել է կամրջի պատնեշներին և գլխիվայր շրջվել, կա տուժած       Oգոստոսի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

24 հուլ 2018 18:05

«Սասնա ծռերի» գործով պաշտպաններից ոմանք վարույթից կհեռացվեն

 «Սասնա ծռերի» գործով պաշտպաններից ոմանք վարույթից կհեռացվեն
«Սասնա ծռերի» գործով պարագլուխ Պավլիկ Մանուկյանի հայտարարությունից հետո հնարավոր է որոշում կայացվի քրեական գործով պաշտպաններից ոմանց վարույթից հեռացնելու մասին: Բանն այն է, որ զինված խմբավորման պարագլուխներից Պավլիկ Մանուկյանը հայտարարել է, թե Սմբատ Բարսեղյանը եւ Արմեն Բիլյանը, որ մեղադրվում են ՊՊԾ գունդը գրավելիս ոստիկանների սպանելու եւ բանկոմատ թալանելու մեջ, կապ չունեն դրա հետ: 
«Պատահական կրակոցի հեղինակը Էդվարդ Գրիգորյանն է, որի համար հիմա պատժվում է Արմեն Բիլյանը: Մեկ էլ բանկոմատ բացելու խնդիր են ասում: Դրա հեղինակն էլ մեր սիրելի ընկեր Մխիթար Ավետիսյանն է»: 
Եվ ահա այս հայտարարությունից հետո ամբաստանյալների շահերի միջեւ հակասություն է առաջացել, եւ փաստաբանները, որոնք պաշտպանում են միաժամանակ այս անձանց, հնարավոր է՝ պարզապես վարույթից հեռացվեն: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր