Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ    

24 հուլ 2018 18:37

6-ամյա մահացող տղան խնդրել է, որ իր օրգանները հանձնեն փոխպատվաստման

 6-ամյա մահացող տղան խնդրել է, որ իր օրգանները հանձնեն փոխպատվաստման
Անգլիայի Լինքոլն քաղաքում 6-ամյա տղան մահամերձ վիճակում իր օրգանները նվիրաբերել է ուրիշ կյանքեր փրկելուն՝ գրում է The Mirror-ը:
Ուիլյամ Քոյը ընկել է իրենց տան պատուհանից: Նրան անմիջապես հիվանդանոց են տեղափոխել, սակայն երկու օր անց տղան մահացել է:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ այն պահին, երբ Քոյը դեռ գիտակցությունը կորցրած չի եղել, ցանկություն է հայտնել հետմահու դոնոր դառնալու՝ նվիրաբերելով իր օրգանները: Ընտանիքի մտերիմներից մեկը պատմել է, որ մահվանից առաջ տղան մոր հետ հաղորդում է դիտել դոնորների մասին, հավանաբար դա էլ նրան հուշել է բարի գործ կատարելու գաղափարը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր