Բшխվել են «Chevrolet»-ը և «BMW»-ն, որոնցից մեկն այնուհետև բшխվել է կայանված «Mercedes»-ին, կա 3 վիրшվոր          Ռուսաստանից գնացքներն արդեն ուղևորվում են դեպի ՀՀ՝ Ադրբեջանի տարածքով, սա պատմական է       Դեկտեմբերի 23-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

24 հուլ 2018 19:15

Եղեգնաձորում զինվոր է զոհվել

24.07.2018թ. ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում դեմքի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ժորա Վահագի Պետրոսյանը: Այս մասին  տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։ Նախնական տվյալներով՝ զինծառայողը մահացու հրազենային վիրավորումն ստացել է ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով: ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով: Նախաքննությունը շարունակվում է։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր