Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

25 հուլ 2018 12:34

էս ճանապարհով 10 զոհե­րի մահվան հանգամանքները հաս­տատ չեն պարզվելու.Քոչարյանն այսօր կվերա­դառնա Հայաստան

էս ճանապարհով 10 զոհե­րի մահվան հանգամանքները հաս­տատ չեն պարզվելու.Քոչարյանն այսօր կվերա­դառնա ՀայաստանԵրկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կվերա­դառնա Հայաստան: Նա սովորաբար ամեն տարի հուլիսի սկզբին մեկնում է Հայաստանից և վերադառնում ամսվա վերջին: Վերադառնալու հա­ջորդ օրը՝ հուլիսի 26-ին, Հատուկ քննչական ծառայությունը Քոչարյանին հրավիրել է հարցաքննության Մարտի 1-ի գործով: ՀՔԾ-ն մինչ այդ ծանուցագիր էր ուղարկել Քոչարյանին՝ նրան հրավիրելով հարցաքննու­թյան, բայց քանի որ ՀՀ երկրորդ նախագահը գտնվում էր արտերկրում, ՀՔԾ-ն համաձայնեց սպասել, մինչև նա վերադառնա: Բայց մի փոքր, «խիստ տեխնիկական» հարց կա, որը մինչև հիմա նրա գրասենյակը չի կարգավորել՝ որտեղ է տեղի ունենա­լու Քոչարյանի հարցաքննությունը՝ Հատուկ քննչական ծառայությունում, թե իր նախընտրած վայրում: Սա նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ մեզ հետ զրույցում համարեց տեխնիկական հարց, որով զբաղվում են համապատասխան պա­տասխանատու անձինք: Բայց, դա­տելով նրա հայտարարություններից, այս տեխնիկական հարցն իր մեջ որոշակի ամբիցիաներ է պարունա­կում՝ պայմանավորված Քոչարյանի ստատուսով: Կարճ ասած՝ Քոչարյանն ուզում է, որ ՀՔԾ-ն գա իր մոտ, ոչ թե ինքը գնա ՀՔԾ, թեպետ ՀՔԾ պետն արդեն հասկացրել է, թե որ դեպքե­րում են հարցաքննությունը կազմա­կերպում անձի նախընտրած վայրում, և այդ դեպքերի մեջ Քոչարյանի պա­րագան կարծես թե չի մտնում:
- Ռոբերտ Քոչարյանը պատ­րաստվե՞լ է այս հարցաքննությանը, գիտի՞, թե ինչ է իրեն սպասվում, և ինքն ինչ է պատասխանելու, քանզի այս թեմայով 10 տարի շարունակ օդում կախված հարցեր կան, և այս իշխանափոխությունը, փաս­տորեն, բացառիկ շանս է տվել թե ձեզ՝ պաշտպանվելու հասարակու­թյան մեղադրանքներից, թե հա­սարակությանը՝ ի վերջո իմանալու ճշմարտությունը:
- Ես իմ պատասխանը կբաժանեմ երկու մասի: Չկա որևէ հարց, հան­գամանք կամ որևէ փաստ՝ կապված Մարտի 1-ի վերաբերյալ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որևէ գործողու­թյան հետ, որը գաղտնիք հանդիսա­նա, և որի վերաբերյալ պատասխան­ներ չլինեն: Այսինքն՝ ես չեմ կարծում, որ այդ հանգամանքների վերաբերյալ հատուկ պատրաստություն է պետք: Դրանք հանրահայտ փաստեր են, դրանց մեծ մասը հրապարակայնացված է, այնպես որ՝ ոչ նոր հորինելու բան կա, ոչ ինչ-որ պատրաստվելու հարց կա: Մյուս կողմից, մենք շատ կարևոր մի հարցի պետք է պատաս­խանենք նախևառաջ՝ իսկ որքանով է օրինական այն գործը, այսպես կոչ­ված՝ «նոր դրվագը», որը հարուցվել է Մարտի 1-ի գործով: Կան բազմա­թիվ հիմքեր պնդելու համար, և այդ հիմքերը տալիս են իրավաբանների հետ զրույցները, որ այս նոր դրվագը բացարձակապես մտացածին է, չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրա­կան դատարանի որոշումներին, ԿԸՀ որոշումներին, չի համապատասխա­նում օրենսդրությանը և գլխիվայր է շուռ տալիս պատմությունը: Ինչո՞ւ․ կարծում եմ՝ դուք ինձնից լավ գիտեք, որովհետև, եթե հավատանք այն հան­գամանքներին, որ մեջբերում է ՀՔԾ-ն, ապա Լևոն Տեր-Պետրոսյանը, որը փորձում էր տապալել սահմանադրա­կան կարգը, հիմա ստացվում է՝ ինքը սահմանադրական կարգի կրողն էր կամ ներկայացուցիչը, և այդ սահմա­նադրական կարգն ինչ-որ մեկը տա­պալել է: Սա, իմ կարծիքով, նոնսենս է: Հիմա այս երկու պատասխանները միավորենք: Հասարակությունից թաքցնելու որևէ բան Ռոբերտ Քոչարյանը չունի էդ թեմաներով, և այդ պատասխանները, որ ինքը պետք է տա, իմ կարծիքով՝ սակավաթիվ են, և էստեղ առանձնապես պատմելու շատ բան չկա: Մյուս կողմից, մեծ հարց է՝ այս գործն ո՞ւր է տանում, սա օրինա­կանություն հաստատելու և Մարտի 1-ը բացահայտելո՞ւ փորձ է, թե՞ հաշիվ մաքրելու փորձ: Սա մեծ հարց է, որին դեռևս պետք է պատասխանել:
- Դուք չունե՞ք այդ հարցի պա­տասխանը: Ամեն դեպքում, տասը տարի այս գործը յոթ կողպեքի տակ փակված էր, այսօր իշխանություն է փոխվել, և այդ իշխանությունն ուզում է բացահայտել այն: Այսինքն՝ ինչո՞ւ պետք է հաշվեհարդար լինի՝ բացի արդարությունը վեր հանելուց և տասը զոհերի պատասխանատու­ներին բացահայտելուց:
- Էսպես ասեմ, մի բան ակնհայտ է, որ էս ճանապարհով տասը զոհե­րի մահվան հանգամանքները հաս­տատ չեն պարզվելու: Սա ակնհայտ է, որովհետև սա փորձ է ոչ թե դիտարկել իրականությունը, այլ իրականությունը վերաձևակերպել ու պարզապես վե­րանայել պատմական իրադարձու­թյունները, որը ոչ միայն ծիծաղելի է, այլ նաև դատապարտելի:
Ամբողջական՝ «Հրապարակ»թերթի օրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր