Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

25 հուլ 2018 19:10

Ռուսական ավիաընկերությունները կթանկացնեն ավիատոմսերը

Ռուսական ավիաընկերությունները կթանկացնեն ավիատոմսերըՌուսական ավիաընկերությունները նախազգուշացրել են տոմսերի սպասվելիք թանկացման մասին, որն անխուսափելի է վառելիքի գների գարնանային բարձրացման պատճառով: Այս մասին հաղորդում է «Կոմերսանտը»: Տոմսերը կթանկանան 200-400 ռուբլով:
Պարբերականը վկայակոչում է «Աերոֆլոտի» նամակը՝ ուղղված տուրիստական գործակալություններին, որում նշվում է խմբի բոլոր ավիաընկերությունների ներքին չվերթերի տոմսերի համար վառելիքային գանձումների բարձրացման մասին: Բացառություն կարվի միայն «Պոբեդա»-ի համար, քանզի այն ավիափոխադրողի կոմերցիոն կառավարման ենթակայության ներքո է գտնվում:
Թանկացումը կվերաբերի բոլոր ամրագրումներին, որոնց համար վճարումը կկատարվի հուլիսի 26-ից սկսած:
Այլ ավիաընկերություններ դեռևս չեն հաղորդել ավիատոմսերի գների բարձրացման կոնկրետ ժամկետների մասին, բայց խոստովանում են, որ տոմսերի գնի բարձրացումն «անխուսափելի» է: Բացի դրանից, մի շարք արտասահմանյան ավիափոխադրողների ևս տեղեկացրել են միջազգային չվերթերում տոմսերի՝ 20-40 եվրոյով թանկացման մասին: OneTwoTrip և Biletix ավիաընկերությունները հաստատել են, որ ստացել են համապատասխան նամակը:
Եթե թանկացումները շարունակվեն, ապա ձմռանը տուրփաթեթներում տոմսերը կարող են 10 տոկոսով թանկանալ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր