Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը          Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց       Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն    

25 հուլ 2018 22:16

Կառավարման համակարգում կադրային քաղաքականություն և կոռուպցիոն չբացահայտված փաստեր

Հայացք մամուլի ակումբում Տնտեսական իրավունքի կենտրոն հ/կ նախագահ, կառավարման մասնագետ, միջազգային փորձագետ Մովսես Արիստակեսյանը խոսեց պետական կառավարման համակարգում կադրային քաղաքականության և կոռուպցիոն չբացահայտված փաստերի մասին:
Մովսես Արիստակեսյանը նշեց, որ իրենց կազմակերպությունն անվերապահորեն պաշտպանում է Նիկոլ Փաշինյանին, նրա կառավարությանն ու  նրա կողմից իրականացված թավշյա հեղափոխության նպատակները. «Մենք ամբողջովին սատարում ենք Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության ծրագրում հիմնավորապես ամրագրված այն թեզը, որ ՀՀ կառավարության գործունեության առանցքային նպատակը 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արժեքների ամրագրումն է՝ որպես հանրային և ազգային հարաբերությունների հիմք և հեղափոխության գաղափարների իրագործումը` որպես մշտական քաղաքական իրողություն»,-ասաց նա հավելելով, որ այդ ուղղությամբ հրաշալի է աշխատում ՀՀ վարչապետըՙ ՀՀ ԱԱԾ-ն, մասամբ՝ ոստիկանությունը և առանձին դեպքերում առանձին նախարարություններ:
 
Ըստ Մովսես Արիստակեսյանի  ՀՀ վարչապետին խանգարում են իր իսկ թիմի մի շարք անդամներ, ինչը արդյունք է սխալ կադրային քաղաքականության. «Նրա թիմի շատ անդամներ, ինչպես նաև պետական կառավարման համակարգի միջին ու ստորին օղակի շատ չփոփոխված անդամներ սաբոտաժի են ենթարկում հեղափոխության արդյունքները և խանգարում են Նիկոլ Փաշինյանին՝ ժողովրդի կողմից նրան տրված վստահության քվեն ամբողջությամբ իրացնելու համար: 
Կառավարությունը թեւե հիմնականում ձեւավորված է փայլուն արտասահմանյան կրթություն ստացած երիտասարդներով, սակայն խիստ զգացնել է տալիս նրանց ընդհանուր առմամբ կառավարման եւ այդ թվում հատկապես հանրային կառավարման փորձի բացակայությունը: Այդպիսի անձինք լիքն են նաեւ կառավարության եւ պետական կառավարման գործադիր մարմինների աշխատակազմերում: Ավելին, խորհրդականններ են ընդունում օրենքի հետ խնդիրներ ունեցող անձանց: Օրինակներ՝ Դավիթ Սանասարյան, Տիգրան Ավինյանի խորհրդական Գեորգի Մուրադյան»,-ասաց Մովսես Արիստակեսյանը:
 
Ավելին, ՀՀ առաջին եւ տնտեսական բլոկի պատասխանատու փոխվարչապետները մեծ կառավարական պատվիրակություններով իրար հաջորդող անպտուղ այցելություններ են կատարում ԱՄՆ, ծախսելով պետական սուղ բյուջեից հսկայական միջոցներ: Նրանք պարզապես կամ չեն հասկանում, որ դրանով մեծ հարված են հասցնում ինչպես թավշյա հեղափոխության իդեալներին, այնպես էլ ժողվորդի կողմից ընտրված վարչապետին՝ Նիկոլ Փաշինյանին, կամ էլ հասկանալով են գործում՝ արատավորելու հեղափոխության ձեռքբերումները»,-նշեց Մովսես Արիստակեսյանը:
 
Անդրադառնալով կոռուպցիոն խնդիրներին Մովսես Արիստակեսյանը նշեց, որ առայսօր չբացահայտված են մնում մի շարք կոռուպցիոն դրսեւորումներ, որոնց մասին իրենք ահազանգել են նախարարություններին. «ՀՀ մի շարք նախարարություններին ուղղված մեր կազմակերպության վարչական բողոքներն ի հակասություն ՀՀ քաղաքացիական Օրենսգրքի, «Վարչարարության հիմունքների ու վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի բազմաթիվ դրույթների ոչ միայն չեն քննարկվում պատկան մարմինների կողմից, այլեւ խորհրդային ժամանակաշրջանի ոգուն համապատասխան, ինչը շարունակվել է նաեւ նախորդ իշխանությունների ժամանակ, ուղարկվում են խուսագրեր: Բազմաթիվ փաստեր ենք ուղարկել նախարարություններին. Օրինակ
ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանն ուղղված մեր 2018 թ. մայիսի 25-ի վարչական բողոքը համակարգոմ կոռուպցիոն երեւույթների մասին՝ Հեռանկարային ուսումնասիրությունների և նախաձեռնությունների կենտրոն հիմնադրամի հետ կապված, որի հիմնադիրներից մեկը  Տիգրան Թորոսյանն է և 9 տարի շարունակ պետական բյուջեյից ստացել է 77մլն  դրամ գումար, որի օգտագործման վերաբերյալ որևէ օրենքով սահմանված հաշվետվություն չի ներկայացրել: Անհայտ է, թե ինչպիսի՞ հետազոտությունների  վրա են ծախսվել այդ միջոցները, սակայն հայտնի է, որ դրանք ծախսվել են հիմնադրամի աշխատողների, աշխատանքի վարձատրության, ինչպես նաև նրանց ու Բրյուսովի անվան լեզվաբանական ինստիտուտի ղեկավարությանը բազմամիլյոն պարգևավճարներ տալու վրա:
 
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանն ուղղված մեր 2018 թ. հունիս 6-ի վարչական բողոքը՝ համակարգոմ կոռուպցիոն երեւույթների մասին: Այս տարվա սկզբին արդեն հաշմանդամության կարգից զրկել  կամ կարգ են իջեցրել 6000 հոգու: Այս ամենը կատարվել է Արտեմ Ասատրյանի, Նունե Շահվերդյանի և Անուշ Սիմոնյանի կոռուպցիոն համաձայնության հիմման վրա՝ ԲՍՓ գործակալության բոլոր հանձնաժողովների կողմից: Հատկանշական է, որ այդ մարդիկ ՊՆ-ի հետ նույնպես կոռուպցիոն համաձայնության գալով սկսել էին անժամկետ հաշմանդամության խմբեր ունեցող  առնվազն 164 զինծառայողների ու ազատամարտիկների հաշմանդամության խմբերից զրկման գործընթացը: Նոր նախարարը՝ ի պատիվ իրեն կասեցրեց այդ գործընթացը, սակայն ցավալիորեն կան հաշմանդամությունից զրկված հազարավոր քաղաքացիներ, որոնց շահերի պաշտպանությանն էր լծված մեր կազմակերպությունը:
 
ՀՀ առողջապահության նախարարությանն ուղղված մեր 2018 թ. հունիս 4-ի վարչական բողոքը՝ համակարգում կոռուպցիոն երեւույթների մասին առայժմ չեն քննարկում և առողջապահական տեսչությունը չի էլ ուզում քննարկի, իսկ նախարարության կողմից տրված պետպատվերները թղթի կտոր են բազմաթիվ առողջապահական կազմակերպությունների համար:
 
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը շարունակում է իր արատավոր գործունեությունը, չհիմնավորված կերպով տարբեր կազմակերպություններին հարկային և մաքսային արտոնություններ տալու ուղղությամբ՝ «Արմյանսկի ուրոժայ» ՍՊԸ, եւ «ԱԱՍ ինդուստրյա» ՍՊԸ  և այլն: 
Չնայած այս որոշումները եղել են նախորդ իշխանության ժամանակ, այդուհանդերձ,  չկա որևէ երաշխիք, որ այդպիսի նոր որոշումեներ չեն բերվի նաև նոր նախարարի կողմից:  Դրա վկայություն է այն փաստը, որ անցած երեք ամիսների ընթացքում, նախարարությունը՝ Արծվիկ Մինասյանի ղեկավարությամբ, առայժմ որևէ լուրջ քայլ չի կատարել կառավարության ծրագրով նախատեսված տնտեսության զարգացման ծրագրերի ուղղությամբ:
 
Եվ այսպես շարունակ:
Վերոհիշյալի արդյունքում Մեզ թվում է, որ այսօրվա իշխանությունների առանձին ներկայացուցիչներ կամ չեն կարողանում համապատասխան լուծումներ գտնել՝ իրենց կառավարման փորձի բացակայության եւ ՀՀ օրենսդրության չիմացության պատճառով, կամ էլ պարզապես պաշտպանում են նախորդ իշխանությունների ներկայացուցիչների կոռուպցիոն գործողությունները՝ ինչ-ինչ պատճառներից ելնելով: Կարծում ենք, որ ՀՀ ԱԱԾ-ն պետք է հետաքրքրվի այդ փաստերով»,-նկատեց Մովսես Արիստակեսյան:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր