Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

26 հուլ 2018 13:09

Ի՞նչ հրահանգ են ստացել Քոչարյանից Կրակեմ Հրաչն ու Արզուման Հարությունյանը

Ի՞նչ հրահանգ են ստացել Քոչարյանից Կրակեմ Հրաչն ու Արզուման ՀարությունյանըՌոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տասնամյակը եզրափակած արյունոտ մարտի 1-ի բացահայտման նոր փուլ է սկսում: ժամանակի ընթացքում նոր հանգամանքներ են ի հայտ գալիս կամ օդում կախված, բայց տրամաբանական լուրեր են հայտնվում շրջանառության մեջ:

Արդեն գրել ենք, որ ԱԱԾ-ը առնվազն պետք է տեղյակ լիներ Մարտի 1-ին նախապատրաստվող սպանդին և կանխեր: Բայց ոչ միայն չի կանխել, այլ… Ըստ օդում համառորեն պտտվող լուրերի՝ ԱԱԾ առանցքային դեմքերը լուրջ դերակատարություն է ունեցել դրանում:
«Առաջին լրատվական»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ դատավորներին բռի մեջ պահող ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրը՝ Արզուման Հարությունյանը զբաղվել է մարտի 1-ին սպանդն իրականացրած դիպուկահարների տեղակայման հարցերով: Նրանցից մեկը դիրքավորված է եղել Մաշտոցի պողոտայում գտնվող «Օրբիտա» խանութի տանիքում:
Նկատենք, որ Արզուման Հարությունյանը ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության պետի պաշտոնը ստանձնել է 1999թ. հոկտեմբերի 27-ից 2 ամիս առաջ և նույն կարգավիճակում պաշտոնավարել նաև 2008-ի մարտի 1-ի արյունոտ դեպքերի ժամանակահատվածում, իսկ հետո՝ պաշտոնեական և կոչման առաջխաղացում ունեցել: Այսինքն նա պետք է լավատեղյակ լիներ պետության և հանրության դեմ իրագործված ահաբեկչության կազմակերպչական մանրամասներից:
Տեղեկություններ կան նաև մեկ այլ բարձրաստիճան ԱԱԾ-ականի դերակատարության մասին:

ԱԱԾ պետի նախկին տեղակալ, Կրակեմ Հրաչ մականունով հայտնի Հրաչյա Հարությունյանն էլ զբաղվել է դիպուկահարների զենքերի ապահովման հարցով: Նա, օգտվելով իր պաշտոնեական դիրքից և իրենից ավելի վեր գտնվող ուժերի «հրահանգից», ԱԱԾ-ից դիպուկահար հրացաններ է վերցրել՝ խախտելով ընդունված ընթացակարգը՝ առանց ստորագրելու: Այլ կերպ ասած՝ մահացու զենքերը ժամանակավորապես գտնվել են նրա տնօրինության տակ, այդ ընթացքում 10 անձ է սպանվել, սակայն Կրակեմ Հրաչի պատասխանատվության հանգամանքը չի արձանագրվել իրավաբանորեն:
Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը մինչև վերջերս զբաղեցնում էր պետական պահպանության ծառայության պետի պաշտոնը: Նա ԱԱԾ-ի պետի տեղակալի պաշտոնից ՊՊԾ պետի պաշտոնին էր նշանակվել Սերժ Սարգսյանի թիկունքում կատարված դավադրության՝ գաղտնալսումների աղմկոտ պատմության բացահայտումից հետո: Խոսքը տարբեր պաշտոնյաներին և օլիգարխներին գաղտնալսելու և շահագրգիռ անձանց վաճառելու պատմության մասին է, ինչի մասին գրվեց մամուլում:
Թավշյա հեղափոխությունից հետո Կրակեմ Հրաչը պաշտոնանկ արվեց, սակայն Արզուման Հարությունյանը դեռ զբաղեցնում է ԱԱԾ պետի տեղակալի պաշտոնը: Մարտի 1-ի դեպքերի բացահայտումից առաջ նա ևս պետք է պաշտոնանկ արվի, մեկուսացվի՝ նախաքննության վրա ազդելու հնարավորությունը չեզոքացնելու համար: Կամ առնվազն պետք է կասեցվի նրա պաշտոնեական լիազորությունները և շուտափույթ հրավիրվի հարցաքննության:
Կրակեմ Հրաչը ևս պետք է անհապաղ հարցաքննվի Մարտի 1-ի գործով՝ ինչպես վերը նշված «օդում կախված» լուրերը ճշտելու, այնպես էլ՝ ԱԱԾ-ի ձեռնարկած գործողությունների ամբողջական շղթայից՝ յուրաքանչյուրին վերապահված պարտականությունների հնարավոր սահմանազանցման հանգամանքները պարզելու համար:
Նրանք պետք է ասեն, թե ինչ հրահանգ են ստացել գերագույն գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանից:





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր