Վերջ տալ ցրողական պատասխաններին,խստագույնս պահպանել քաղաքացիների դիմումներին պատասխանելու ժամկետները

«Մայիսի 8-ից հետո կառավարությանն ուղղված նամակների թիվն աննախադեպ մեծ ծավալների է հասնում: Մենք խնդիր ունենք դրանց մշակման գործընթացը դարձնել առավել արդյունավետ»,- հայտարարեց վարչապետը: Նա հանձնարարեց աշխատակազմին մանրակրկիտ քննարկել դիմումներն ու ժամանակին արձագանքել քաղաքացիներին:
«Ցավոք, քաղաքացիներին շատ դեպքերում տրվում է ստանդարտ, ցրողական պատասխան: Հասկանում եմ, որ կան համակարգային խնդիրներ, պետք է հասկանանք, թե այս ոլորտում ինչպես բարձրացնենք արդյունավետությունը: Պետք է խստագույնս պահպանել դիմումներին պատասխանելու ժամկետները»,- նշեց Փաշինյանը: