Տեսանյութ․Մոտենում է հերթական ցիկլոնը, որը մեր երկրում կմնա մինչև փետրվարի 4-ը, օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-8 աստիճանով          Եռաբլուրում զոհվածների ծնողները շան լափ են թափել դիպուկահարների գլխին․ «Հրապարակ»       Կոնջորյանի առանձնատան գործարքի համար փաստաթղթեր են պահանջել. բացառիկ. «Ժողովուրդ»    

26 հուլ 2018 14:20

Պատերազմի հավանականությունը շատ մեծ է. Ռուսաստանն ունի բոլոր լծակները, հնարավորությունները, որպեսզի նոր պատերազմ թույլ չտա

Պատերազմի հավանականությունը շատ մեծ է. Ռուսաստանն ունի բոլոր լծակները, հնարավորությունները, որպեսզի նոր պատերազմ թույլ չտաՀայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի հավանականությունը շատ մեծ է: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Ալեքսեյ Վենեդիկտովի հետ հարցազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:
Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանը շատ ագրեսիվ քաղաքականություն է վարում, կա պատերազմի մեծ հավանականություն և միշտ պետք է պատրաստ լինել այդ պատերազմին:

«Ես, բոլոր հայերը, ամբողջ Հայաստանը վստահ ենք, որ Ռուսաստանն ունի բոլոր միջոցները մեր տարածաշրջանում նոր էսկալացիա և Հայաստանի ու Արցախի վրա Ադրբեջանի հարձակումը թույլ չտալու համար: Ես ասել եմ, որ Ռուսաստանն ունի բոլոր լծակները, հնարավորությունները, որպեսզի նոր պատերազմ թույլ չտա: Չեմ կարող հավատալ, որ մեր ռազմավարական գործընկերը, մեր բազմադարյա եղբայր, ընկեր Ռուսաստանը թույլ կտա նոր պատերազմ: Ես չեմ կարող դրան հավատալ»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր