Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

26 հուլ 2018 14:40

Ի գիտություն վարչապետի տիկնոջը՝ ԼՂ հակամարտությունը ծագել է հայ ժողովորդի դեմ թուրք-ադրբեջանական ցեղասպան քաղաքականության անզիջում իրականացումից

Ի գիտություն վարչապետի տիկնոջը՝ ԼՂ հակամարտությունը ծագել է հայ ժողովորդի դեմ թուրք-ադրբեջանական ցեղասպան քաղաքականության անզիջում իրականացումից«Պացիֆիզմի ուրվականը շրջում է իշխանության միջանցքներում, ու դարձյալ ամենաբարձր ամբիոններից հնչում է պացիֆիստական քարոզ»,-ասում է քաղաքագետ, պատմաբան Արմեն Այվազյանը, նկատի ունենալով վարչապետիտիկնոջ՝ Աննա Հակոբյանի Մոսկվա կատարած այցի շրջանակներում ասած հետևյալհայտարարությունը, թե. «Իրականում ես կարծում եմ, որ կարեւոր չէ, թե ինչպես է ծագելայս հակամարտությունը… Հավատացեք՝ նայելով ադրբեջանական զինվորներին, նրանցհայացքներին՝ ես արձանագրում էի, որ այդ երեխաները ոչնչով չեն տարբերվում մերզինվորներից, նրանց աչքերի արտահայտությունը նույնն էր՝ վախվորած եւ անհանգիստ»:
 Արմեն Այվազյանը պատմաքաղաքական առումով անհեթեթ ու սխալ է որակում  նման հայտարարությունը՝ նկատելով.

«Այսպիսի հայտարարություններն ու դիվանագիտական փուչ նախաձեռնություններն ընդունակ են միայն շատացնելու մեզանում կարպիսփաշոյանների թիվը, բայց ոչ երբեք՝ դրական ազդեցություն գործելու ադրբեջանական հայատյաց զինվորականության վրա։
    Ի գիտություն տիկին Հակոբյանի, «այս հակամարտությունը» ծագել է հայ ժողովորդի դեմ վաղուց ի վեր իրականացվող թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականության հետևողական և անզիջում իրականացումից։
   Անչափ ցավալի է, որ այսպիսի պատասխանատու պետական դիրք զբաղեցնող հայ կինը չի հասկանում, թե ինչ է նշանակում ինքնապաշտպանություն, ազատագրություն և ազատարար-զինվոր, ու ո՞րն է նրա տարբերությունը ցեղասպան ու զավթիչ բանակի մարդասպան զինվորից...»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր