Իրանը հրաժարվել է մասնակցել Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին          Մալխաս Ամոյանը ճանաչվել է 2025 թ. Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ       Տեսանյութ.Կանաչ կիրակի կամ Աշխարհամատրան, որն է այս կիրակիի խորհուրդը    

26 հուլ 2018 14:59

Հայկ Մարությանը կանգնել է Ալեն Սիմոնյանի ճանապարհի՞ն.Տեղի է ունեցել թեժ վեճ

Հայկ Մարությանը կանգնել է Ալեն Սիմոնյանի ճանապարհի՞ն.Տեղի է ունեցել թեժ վեճ«Ժամանակ» թերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հուլիսի 24-ին տեղի ունեցած նիստում ինքնաառաջադրվեցին քաղաքապետի չորս թեկնածուներ:
«Ժամանակ»-ի տեղեկություններով` թեկնածուներից երկուսը` ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանն ու դերասան Հայկ Մարությանը` Կարգին Հայկոն, բավական թեժ բանավիճել են: Ալեն Սիմոնյանին զայրացրել է այն հանգամանքը, որ իր ընկեր Հայկ Մարությանը քաղաքապետ դառնալու հավակնություններ ունի և առանց հաշվի առնելու ընկերական հարաբերությունները` կանգնել է իր ճանապարհին:

Ստեղծված իրավիճակն ինքնին հունից հանել է ՔՊ վարչության մի քանի անդամի, և տևական ժամանակ քաղաքապետի թեկնածուի շուրջ վեճը թեժ ընթացք է ունեցել»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր