Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

26 հուլ 2018 16:34

Հայրը սպանել է իր 10-ամսական որդուն, որին դիվահար է համարել

Հայրը սպանել է իր 10-ամսական որդուն, որին դիվահար է համարելԵրբ 10 ամսական Ալեքս Իդալգոյի մայրը տուն է վերադարձել, նա ոչ մի տեղ չի կարողացել գտնել որդուն, իսկ նրա հայրը բազկաթոռում նստած Աստվածաշունչ է կարդալիս եղել՝ հոգևոր երաժշտության ներքո։ Վախեցած կինը հարցրել է Ալեքսին, թե ուր է տղան, իսկ նա հանգիստ պատասխանել է. «Ես զոհարան եմ ստեղծել, որի մասին մենք խոսում էինք»։ Նա բացատրել է, որ տղան դիվահար է եղել, սակայն չի խոստովանել, թե ինչ է արել նրա մարմնի հետ, և մայրը, սարսափահար, սկսել է տան մեջ փնտրել երեխայի մարմինը։ Իր մահացող որդուն նա գտել է աղբարկղի մեջ և անմիջապես ոստիկանություն է զանգահարել։
Կտրված կոկորդով երեխան շտապ կերպով հիվանդանոց է տեղափոխվել, սակայն նա արդեն մահացած է եղել։ Ոստիկանները տանը գտել են արյունոտ սրբիչներ և դանակը, որով կատարվել էր հանցագործությունը։ Մարդասպանը փորձել էր թաքնվել, սակայն հաջորդ օրը նրան բռնել են ուրիշի տուն ներխուժելու փորձի ժամանակ։
Ներկայումս Ալեքս Իդալգոն գտնվում է կալանքի տակ։ Նրան մեղադրանք է առաջադրվել երեխային սպանելու և մարմինը պղծելու համար։ Թե ինչ պատիժ կորոշվի տղամարդու համար, դեռևս հայտնի չէ,– գրում է New York Post–ը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր