Ես կապ չունեմ «Մարտի 1»-ի գործի հետ. Ալիկ Սարգսյանը ՀՔԾ-ում էր

«Ընտանիքիս հետ պիտի բացակայեմ երկրից 10 օրով դրա համար եմ այստեղ»,- ասաց Սարգսյանը: Հարցին, թե կապ չունի արդյոք այսօր ՀՔԾ-ում քննվող «Մարտի 1»-ի գործի հետ, պատասխանեց. «Ընդհանրապես ես կապ չունեմ «Մարտի 1»-ի գործի հետ»: Հիշեցնենք, որ այսօր ՀՔԾ «Մարտի 1»-ի գործով հարցաքննության էր հրավիրվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ցավոք, վաղ առավոտից ՀՔԾ-ի մոտ նախագահին սպասող լրագրողներն այդպես էլ չկարողացան տեսնել նրա ելումուտն իրավապահ մարմին, սակայն նշվեց, որ հարցաքննությունը կայացել է ու շենքից այլ ելքով հեռացել է նախագահը: Ի դեպ, այսօր նույն հարցով հանցաքննության էր հրավիրվել նաև Յուրի Խաչատորուվը: