17:00 - Բեռլինում հույսը դրել են մարմնի հոտի ուժի վրա, չօգտագործել դեզադորանտներ. ուժեղ ու տհաճ հոտը կօգնի, որ մարդիկ ստիպված դիմակ կրեն         16:39 - COVID-19-ի նկատմամբ ինունիտետը կարող է զարգանալ նույնիսկ թեստի բացասական արդյունքներով մարդկանց մոտ      16:19 - Վաղ առավոտից խուզարկություն է իրականացվում «Հարսնաքար» հյուրանոցում, կատարել են առգրավում    

26 հուլ 2018 20:55

Ռ. Քոչարյանին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը, հայտնում է ՀՔԾ լրատվական ծառայությունը:
Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր