Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

27 հուլ 2018 11:10

Կծիկը քանդվում է. Քրեա-օլիգարխիկ համակարգը պայթեց

Կծիկը քանդվում է. Քրեա-օլիգարխիկ համակարգը պայթեցԵրկիր Մեդիային տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ իշխանության մեջ չի եղել մեկը, որ դեմ լիներ 2008-ի մարտի 1-ի իրադարձություններին արտակարգ դրություն մտցնելուն. «Չի եղել որեւէ մեկը, որ զանգեր ասեր՝ չարժե նման բան անել։ Բոլորի համար պարզ էր, որ իրավիճակը այլ կերպ հնարավոր չէր զսպել։ Եթե դա չլիներ, կարող է զոհերի քանակը կրկնակի, եռակի ավել լիներ»։

Հատուկ քննչական ծառայությունը Քոչարյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ «նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը»:
Իսկ այսպես ասած հիմքը 0038 գաղտնի հրամանն է, բանակի ներքաշումը ներքաղաքական իրադարձություններին: Նույն հոդվածով մեղադրանք է ներկայացվել այն ժամանակ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին: Քոչարյանն ասում է, որ այդ հրամանի հետ ինքը կապ չունի:
Հարցաքննվել է ներկայում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: Հնարավոր են այլ բարձրաստիճան զինվորականների հարցաքննություններ, որի մասին ակնարկում է նաեւ Քոչարյանը:
Քրեական օրենսգրքի այս հոդվածը «ունիվերսալ» է եւ կարող է առնչվել բոլորին, ովքեր դեմ չեն եղել Քոչարյանի որոշմանը: Դրանք թե բարձրաստիճան պաշտոնյաներն են, սկսած Սերժ Սարգսյանից, թե օլիգարխները, որոնց բանդաները ՊՆ-ից հագուստ էին ստացել եւ ներգրավվել իրադարձություններին:
Ի դեպ, օլիգարխների ցուցակը կա, ժամանակին հրապարակվեց մամուլում:
Քոչարյանն ասում է, որ իր հետ կատարվածը ռումբ է պետականության տակ, որը պայթելու է: Իրականության մեջ, երեկվա իրադարձություններն իսկապես ռումբ են, Հայաստանում երկու տասնամյակ իշխանությունը յուրացրած քրեական օլիգարխիայի համակարգի տակ դրված ռումբ:
Քոչարյանին մեղադրանք առաջադրելն այս տեսանկյունից շրջադարձային իրադարձություն է ոչ միայն մարտի 1-ի բացահայտման գործում, այլեւ քրեա-օլիգարխիկ համակարգի ապամոնտաժման գործընթացում:
Զուր չէ, որ Քոչարյանը հիշատակում է բոլորին, ովքեր «դեմ չէին արտակարգ իրավիճակին»: Այն մտցվեց համակարգի իշխանությունը պահպանելու համար: Քանի որ դա մորթապաշտների համակարգ էր, պետք է ենթադրել, որ ամեն մեկը փորձելու է փրկել ինքզինքը, խորտակելով մյուսներին եւ այդպիսով պարզելով նորանոր հանգամանքներ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր