Չարաշահումներ` Այնթապի միջնակարգ դպրոցում. կա 3 մեղադրյալ

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ առերևույթ չարաշահումներն արձանագրվել են 2014-2017թթ.։ Պաշտոնեական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ մտցնելով, պաշտոնեական դիրքի չարաշահում թույլ տալով՝ վատնվել է խոշոր չափի գումար։ Պետությանը պատճառված վնասը գնահատվել է 2.355.768 ՀՀ դրամ։
Քննությամբ հստակեցվել է առերևույթ չարաշահումներին առնչություն ունեցած անձանց շրջանակը և ձեռք բերված ապացույցների հիման վրա երեք անձի առաջադրվել է մեղադրանք։Մասնավորապես՝ դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, տնտեսվարին և Նոր Խարբերդի բնակչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով և 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։
Վերջիններս ընդունել են առաջադրված մեղադրանքները և ցուցմունք տվել դեպքի շուրջ։ Դպրոցի տնօրենի կողմից ամբողջությամբ վերականգնվել է պետությանը պատճառված վնասը. 2.355.768 ՀՀ դրամ փոխանցվել է ՀՀ ՔԿ դեպոզիտ հաշվին։ Նախաքննությունը շարունակվում է։