Տեսանյութ.Մեծ Պահքի երկրորդ կիրակին կոչվում է Արտաքսման կիրակի          Առաջիկայում Կենդանակերպի նշանները կզգան խորը փոխակերպումներ, որոնք կբարելավեն իրենց կյանքը       Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

30 հուլ 2018 15:20

Դուբայի օդանավակայանում ձերբակալվել է Վստրեչի Ապերը

Դուբայի օդանավակայանում ձերբակալվել է Վստրեչի ԱպերըՀուլիսի 30-ին Միացյալ Արաբական Էմիրությունների Ինտերպոլի ԱԿԲ-ից ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ տեղեկատվություն է ստացվել, որ նույն օրը Դուբայի օդանավակայանում հայտնաբերվել և ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող, 1971 թ. ծնված Արամ Վարդանյանը (Վստրեչի Ապեր):
Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանությունը, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ վերջինիս էքստրադիցիայի գործընթացը կազմակերպելու ուղղությամբ:
ՀՀ քաղաքացի Մամիկոն Սուրենի Բագրատունին հունիսի 4-ին հաղորդում էր տվել, որ մեկ տարի առաջ հուլիսի 17-ին Արամ Վարդանյանի մտերիմները, բռնություն գործադրելով, առևանգել են իրեն, տեղափոխել Արամ Վարդանյանի տուն, որտեղ նրան ծեծի են ենթարկել՝ պատճառելով մարմնական վնսավածքներ:
Այնուհետև ՀՀ քրեկան օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել էր քրեական գործ և մեղադրանք առաջադրվել Վարդանյանին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր