16:15 - Բանակում բան կա՞ր, որ գողանայինք...Ոչ սպա ունեինք, ոչ զինվոր, ոչ բաղնիք...Հո ախմախ չի, որ հետ գա         16:13 - Այսուհետ դադարեք ինձ համարել առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու, շուտով կտեսնեն, որ թագավորը մերկ է և այդ ամենն ուղղակի շղարշ էր      15:50 - Մարտի 1-ի դեպքերի հետ կապված ամբողջ բեռը դնում են պատմաբանների վրա, թե դուք որոշեք...    

31 հուլ 2018 13:00

«Լիդիան Արմենիա»-ն կրկին ահազանգում է.«Անվերահսկելի իրավիճակն Ամուլսարի տարածքում հղի է անկանխատեսելի հետևանքներով».տեսանյութ

«Լիդիան Արմենիա»-ն կրկին ահազանգում է.«Անվերահսկելի իրավիճակն Ամուլսարի տարածքում հղի է անկանխատեսելի հետևանքներով».տեսանյութԱմուլսարի ծրագրի տարածքում և ծրագրի սահմաններից դուրս հուլիսի 30-ին բռնկված հրդեհը մի քանի ժամվա ընթացքում հաջողվել է մարել՝ ԱԻՆ հրշեջների և նրանց հետ Ամուլսարի շինարարական տարածք մտած «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցների ջանքերով։ Հրդեհի բռնկման պատճառները դեռևս անհայտ են, և հաշվարկված չէ հնարավոր վնասի չափը։ Այս մասին հայտնում է «Լիդիան Արմենիա» ընկերությունը:

«Հիշեցնենք, որ երեկ 16:00-ին հրդեհ էր բռնկվել Ամուլսարի ծրագրի կույտային տարրալվացման հարթակի և ոսկու կորզման ֆաբրիկայի հարակից տարածքներում և տարածվել էր Ամուլսարի շինհրապարակ: Արդեն մեկ ամսից ավելի ապօրինի փակ ճանապահրների պատճառով տարածքում չեն եղել Լիդիանի աշխատակիցներ: Հրդեհը ժամանակին չհայտնաբերելու և չկանխարգելելու պատճառով այն բավականին տարածվել էր և կարող էր դառնալ լուրջ բնապահպանական աղետ՝ շրջակա միջավայրի կենսաբազմազանության ոչնչացման առումով։ Հրդեհի բռնկումից մի քանի ժամ անց միայն ԱԻՆ աշխատակիցների հետ տարածքի ապօրինի շրջափակումը շրջանցած Լիդիանի աշխատակիցների և ԱԻՆ համատեղ ջանքերով, օգտագործելով Լիդիանի համապատասխան տեխնիկան, հնարավոր եղավ մարել հրդեհը։ Այդ ընթացքում կրակն արդեն դուրս էր եկել ծրագրի սահմաններից և արագությամբ տարածվում էր՝ մեծ մասշտաբներ ընդունելով։

«Լիդիան Արմենիան» հայտնում է, որ հանքավայրի տարածքում կատարված է մի քանի հարյուր միլիոն դոլարի ներդրումային աշխատանք՝ շինարարություն, 80%-ից ավելի կառուցված է ոսկու կորզաման ֆաբրիկան, տարրալվացման հարթակը և մի շարք այլ կարևոր ենթակառուցվածքներ, որոնց մերձակայքում տարածվում էր հրդեհը։ Հրդեհի ծագման պատճառները հայտնի չեն»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ:
«Լիդիան Արմենիա»-ն հիշեցրել է, որ բազմիցս զգուշացրել էր պատկան մարմիններին, որ փակ ճանապարհների պատճառով չի վերահսկում իրավիճակը տարածքում և տարածքում հնարավոր են տարբեր կարգի արտակարգ իրավիճակներ:
«Լիդիան Արմենիան» մեկ անգամ ևս պնդում է․ անհրաժեշտ է վերակագնել օրենքի գերակայությունը և «Լիդիան Արմենիային» անմիջապես հնարավորություն տալ վերահսկողություն իրականացնել իր իսկ սեփականությունը հանդիսացող գույքի նկատմամբ»,- ասվում է հայտարարության մեջ։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր