Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածել Հանրային խորհրդի կազմավորման մասին          Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է կայանված «Nissan»-ի և «Hyundai»-ի վրա       Եթե ունենանք ինֆորմացիա, որը վերաբերի ՀՀ անվտանգությանը, բնականաբար, մենք կկիսվենք հանրության հետ    

01 օգոս 2018 15:05

ՀՀ ԶՈւ վերակարգի մեջ գտնվող զինծառայողներն այլևս չեն օգտվի անվճար սննդից, որովհետև նրանք սննդային հավելավճար են ստանում

ՀՀ ԶՈւ վերակարգի մեջ գտնվող զինծառայողներն այլևս չեն օգտվի անվճար սննդից, որովհետև նրանք սննդային հավելավճար են ստանումՕգոստոսի 1-ից ՀՀ զինված ուժերում վերակարգի մեջ գտնվող զինծառայողներն այլևս չեն կարող օգտվել անվճար սննդից: Tert.am-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Ըստ Հովհաննիսյանի՝ միայն մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողները կարող են օգտվել հասանելիք սննդից, իսկ զորամասի ներքին վերակարգը ճաշարանում այլևս չի կարող սնվել:

«Վերակարգի մեջ գտնվող անձնակազմը 24 ժամվա ընթացքում չի օգտվի վերակարգի համար մինչ այդ տրամադրված`սնվելու իրավունքից, քանի որ օրենքով այդ զինծառայողները սննդային հավելավճար են ստանում»,- ասաց Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ նախկինում այդ զինծառայողներին սննդով ապահովելը եղել է զորամասերի ներքին որոշումը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր