Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը          Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց       Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն    

02 օգոս 2018 11:48

Քոչարյանը հայկական իրականության ամենաբուռն իրադարձությունների կենտրոնում. նրա գիրքը կարող է ցնցող նշանակություն ունենալ

Քոչարյանը հայկական իրականության ամենաբուռն իրադարձությունների կենտրոնում. նրա գիրքը կարող է ցնցող նշանակություն ունենալՌոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը aravor.am-ին տեղեկացրել է, որ Քոչարյանի պաշտպանները դիմում են գրել քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանն առ այն, որ նրա պահման խցում պետք է ստեղծագործական աշխատանքի համար պայմաններ ստեղծվեն։ Սողոմոնյանն ասել է, որ Ռոբերտ Քոչարյանն ինքնակենսագրական է գրում, որը շուտով կամբողջանա։
Սուրբ Օգոստինոսն ասում էր, որ ամենադժվար բանը սեփական կենսագրությունն օբյեկտիվ գրելն է: Օգոստինոսը մեր թվարկության 4-5-րդ դարերի հայտնի աստվածաբան ու փիլիսոփա էր, ով մեծ ազդեցություն է ունեցել քրիստոնեական գաղափարաբանության վրա: Նրա որոշ դրույթներ մեծապես հակասական են, օրինակ այն, որ արհամարհանքը մարդու՝ որպես մեղավոր էակի նկատմամբ, սերն է Աստծո հանդեպ։

Բայց հայկական միջավայրում այս դրույթը մեծապես ընդունելություն է ունեցել մեծատոհմիկ հայերի, կամ ինչպես նոր ժամանակներում են ասում՝ քրեա-օլիգարխիայի ներկայացուցիչների վարքաբանության վրա: Ունեզրկելով ու արհամարհելով սեփական ժողովրդին, նրանք պարզապես փնտրում էին Աստծուն, ուղիղ հաղորդակցություն ստեղծելով նրա հետ անզուսպ եկեղեցաշինությամբ, ստանալով աստվածահաճո մականուններ:
Բայց վերադառնանք Քոչարյանին, ով ամբողջացնում է իր ինքնակենսագրականը: Գրի հավերժությունը անքննելի է, եւ մանավանդ Քոչարյանի պարագայում, ով եղել է հայկական իրականության ամենաբուռն իրադարձությունների կենտրոնում, գիրքը ձեռք է բերում ահռելի արժեք:
Բանն այն է, որ թեեւ մեր պատմության նորագույն շրջանն ընդամենը երեք տասնամյակի պատմություն ունի, բայց այդ պատմությունը հայտնի չէ հանրային լայն շրջանակներին, իսկ այն, ինչ մատուցվում է դասագրքերում ու պաշտոնական պատմագրությամբ, գրեթե առնչություն չունի իրականության հետ:
Մի հետաքրքիր պատմություն կա: Երբ հանրային բավական մեծ ճանաչում ունեցող մի հրապարակագիր Ղարաբաղյան շարժման մասին իր գիրքը նվիրում է Իգոր Մուրադյանին, վերջինս հարցնում է նրան՝ իսկ դու ճշնարտությու՞նն ես գրել: Հեղինակն ասում է՝ այո: Իգորն ասում է՝ սուտ ես ասում, որովհետեւ դու ճշմարտությունը չգիտես:
Իգորն իր կյանքի ընթացքում այդպես էլ չգրեց Ղարաբաղյան շարժման մասին, թեեւ դրա հիմնադիրն ինքն էր: Թե ինչու՝ առիթ կլինի խոսելու:
Հիմա, Քոչարյանը գրում է իր ինքնակենսագրականը: Հանրությանը թերեւս հետաքրքիր կլինի իմանալ մինչ Հայաստան նրա գալը Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների մասին: Օրինակ, ինչ դեր կատարեց սպորտային հետաքրքրությունը Ղարաբաղյան շարժման փուլերից մեկում: Կամ ինչպես ինքը դարձավ ԼՂՀ նախ ՊՊԿ, ապա ԼՂՀ նախագահ, եւ ինչով էին զբաղված այդ ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու իր թիմակիցները, որն էր դրա նպատակն ու գինը: Ինչ թղթեր էին ստորագրել ինքն ու Սամվել Բաբայանը, որոնք վերաբերվում էին Ղարաբաղի խնդրին:
Այս եւ այլ հարցերը կարոտ են պարզաբանումների, քանի որ դրանք մեկնարկն էին հետագա բուռն իրադարձությունների: Կան նաեւ հետաքրքիր պատմություններ Ցեբո ֆիրմայի մի զույգ կոշիկի ու Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում Սամվել Բաբայանի վոյաժների մասին, բայց դրանք էական չեն: Քոչարյանի գիրքը կարող է ցնցող նշանակություն ունենալ պատմության մեկնության համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր