Գյումրիում 2-ամյա երեխան իրենց տան 3-րդ հարկի պատուհանագոգից անզգուշաբար վայր է ընկել          Նոյեմբերի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Առեղծվածային ու ողբերգական դեպք, Հրազդան գետում հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին    

02 օգոս 2018 13:18

Հայաստանում ռուս սահմանապահները թուրք հետախույզին բռնել են ինժեներա-տեխնիկական միջոցները հաղթահարելու փորձ կատարելիս

Հայաստանում ռուս սահմանապահները թուրք հետախույզին բռնել են ինժեներա-տեխնիկական միջոցները հաղթահարելու փորձ կատարելիսՀայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության աշխատակիցները բռնել են հայ-թուրքական սահմանը խախտողի:
Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Գյումրիի սահմանապահ ջոկատի տեղամասում ռուս սահմանապահները Թուրքիայի քաղաքացուն բռնել են ինժեներա-տեխնիկական միջոցները հաղթահարելու փորձ կատարելիս:
Սահմանախախտին ստուգելիս նրա մոտ բջջային հեռախոս է հայտնաբերվել, որում առկա էին պետական սահմանին տեղակայված ինժեներական կառույցների եւ պատնեշների լուսանկարներ ու ֆայլեր:
Օրենսդրությամբ սահմանված կարգով սահմանախախտը փոխանցվել է Հայաստանի իրավապահ մարմիններին: Ներկայումս իրականացվում են անհրաժեշտ համալիր միջոցառումներ՝ տեղի ունեցածի բոլոր հանգամանքները պարզելու համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր