Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

04 օգոս 2018 12:30

Քոչարյանի ինքնազգացողությունը լավ է,երկուշաբթի օրը բողոք է ներկայացնելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ

Քոչարյանի ինքնազգացողությունը լավ է,երկուշաբթի օրը բողոք է ներկայացնելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպաններն այսօր ասուլիսը սկսեցին հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ Քոչարյանի ինքնազգացողությունը լավ է:
Ռ. Քոչարյանի շահերի նոր պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ իր հերթին երկուշաբթի օրը բողոք է ներկայացնելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ:

Նա նշեց, որ շատ ինտենսիվ աշխատելու են, որովհետև հակառակորդները մի շարք հարցազրույցներ են տվել և հայտնել տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը:
Նրա խոսքով՝ ՀՔԾ պետի կողմից երեկ թյուրիմացաբար տեղեկություն հնչեցվեց, որ վերաքննիչը գործը քննելու է այսօր, սակայն երկուշաբթին դեռևս բողոքարկման օր է, և մինչև բողոքարկման ժամկետը չլրանա, անիմաստ է խոսել, թե բողոքը երբ է քննվում:
Հ.Ալումյանը ենթադրեց, որ պաշտպանների առաջին բողոքն ընդունվել է վարույթ, որովհետև որևէ կոպիտ խախտում. չկա «Որևէ հիմք չկա ասելու, որ վարույթ չի ընդունվել»:
Թե ինչո՞ւ է նոր բողոք ներկայացնում, Հ.Ալումյանը նշեց, որ իր սեփական տեսակետն է ուզում ներկայացնել առաջին ատյանի դատարանի որոշման դեմ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր