Քոչարյանն արդարացվելու է, և հասարակությունն իմանալու է, թե ինչպես են իրեն տարիներ շարունակ ստել
![Քոչարյանն արդարացվելու է, և հասարակությունն իմանալու է, թե ինչպես են իրեն տարիներ շարունակ ստել Քոչարյանն արդարացվելու է, և հասարակությունն իմանալու է, թե ինչպես են իրեն տարիներ շարունակ ստել](https://hayacq.com/uploads/posts/2018-08/medium/1533380714_12667_victor-soghomonyan4_m.jpg)
Օրբելյանի խոսքերով, մինչ այս պահը մյուս կողմից փորձ է արվում ավելի շատ հուզական դաշտի վրա ազդել, ինչը դատապարտելի է. «Ի վերջո մեր բոլորի նպատակը պետք է լինի Մարտի 1-ի ամբողջական և վերջնական բացահայտումը, ոչ թե պոտենցիալ թշնամանքի ավելացումը կամ պակասեցումը, կամ ինչ-որ խմբերի բաժանումը, սոցիալական լարվածության ավելացումը»:
Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն իր հերթին հայտարարեց, թե որևէ կասկած չկա, որ վերջինիս առաջադրված մեղադրանքներն անհիմն են, Քոչարյանն արդարացվելու է, և հասարակությունն իմանալու է, թե ինչպես են իրեն տարիներ շարունակ ստել՝ հրամցնելով կեղծ փաստեր և կեղծ տեղեկություններ՝ նաև խաղալով մարդկանց հուզական տրամադրությունների վրա: