Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

07 օգոս 2018 12:59

ՀՀԿ-ի նախաձեռնած ստորագրահավաքի փաստը չի ոգևորել Քոչարյանին

ՀՀԿ-ի նախաձեռնած ստորագրահավաքի փաստը չի  ոգևորել ՔոչարյանինՕրեր առաջ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը նախաձեռնեց ստորագրահավաք՝ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի փոփոխման պահանջով։   Մեկ շաբաթվա ընթացքում ստորագրահավաքին միացան 46 պատգամավոր, որոնց մեծամասնությունը Հանրապետական կուսակցությունից են, այդ ցանկում կան նաև 3 դաշնակցական պատգամավորներ։   Factor.am-ը Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանից հետաքրքրվեց՝ ինչպես է արձագանքել 2-րդ նախագահը, երբ իմացել է, որ ի պաշտպանություն իրեն Հանրապետական կուսակցությունը ստորագրահավաք է նախաձեռնել։   Հարցին ի պատասխան՝ Հայկ Ալումյանը նշեց․ «Ոչ մի ոգևորվածություն։ Ես չնկատեցի, որ այդ ստորագրահավաքը նրան ոգևորեց, ես չնկատեցի, որ նա դրան կարևորություն տվեց, միգուցե, տվել է, բայց ես նման բան չնկատեցի»։
  Ի դեպ, հիշեցնենք, որ վերջին 10 տարիների ընթացքում Ռոբերտ Քոչարյանը բազմիցս է հրապարակավ սուր քննադատության ենթարկել հանրապետականների իշխանության գործունեությունը։ Մի առիթով էլ նա հայտարարել էր, որ անձամբ ինքն է ժամանակին կազմել ցուցակները  և որոշել, թե ՀՀԿ-ականներից ով պետք է հայտնվի խորհրդարանում։     




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր