Ինտենսիվ անձրև, քամու ուժգնացում, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերին          Կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր       Նոր Արեշում գետի հենապատի փլուզման հետևանքով ջրալցվել են հարակից տները    

09 օգոս 2018 14:30

Ի՞նչ կապ ունի Գագիկ Ծառուկյանի թիկնազորը Մարտի 1-ի դեպքերի հետ

Ի՞նչ կապ ունի Գագիկ Ծառուկյանի թիկնազորը Մարտի 1-ի դեպքերի հետԱյսօր՝ օգոստոսի 9-ին, կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, պատասխանելով հարցին, թե ի՞նչ կապ ունի Գագիկ Ծառուկյանի թիկնազորը Մարտի 1-ի դեպքերի հետ, ինչի մասին երբեմն խոսվում է, ասաց, որ չի մեկնաբանելու այդ հրապարակումները. «Բազմաթիվ վարկածներ կան, բոլորն էլ ստուգվում են: Նախաքննության շահերից ելնելով ես չեմ ցանկանում խոսել վարկածների մասին»:

Առհասարակ ինչ վերաբերում է Մարտի 1-ի դեպքերին, ՀՔԾ պետն ասաց, որ կարելի է ասել, որ գործը նորից է քննվում: Խաչատրյանը հիշեցրեց 0038 գաղտնի հրամանի մասին՝ նշելով, որ այս 10 տարիների ընթացքում այն չի եղել նախաքննության մարմնի ուսումնասիրության առարկա և հիմա կան կասկածներ, որ կան նաև այլ փաստաթղթեր, այլ վկայություններ. «Ներկայումս մեծ ծավալի քննչական գործողություններ են կատարվում և բնական է կլինեն նոր տուժողներ: Այսօր ունենք տենդենց, որ մարդիկ, ովքեր ժամանակին վախեցել են հետապնդումներից և չեն հայտնել վնասվածք ստանալու մասին, այսօր դիմում են և տուժողի դատավարական կարգավիճակ ստանում»:
ՀՔԾ պետն արձագանքեց նաև ՍԴ նախկին դատավոր Վալերի Պողոսյանի հայտարարությանն այն մասին, թե ՀՔԾ-ն մտածել է արդյո՞ք իր անվտանգության մասին, երբ հրապարակել է իր անունը: Խաչատրյանը նշեց, որ վերջինիս անվտանգության մասով խնդիրներ չի տեսնում և անհրաժեշտության դեպքում վարույթ իրականացնող մարմինը կարող է ապահովել անհրաժեշտ պաշտպանությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր