Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է    

11 օգոս 2018 10:35

Թրամփը ԽՍՀՄ-ում օգտվել է ռուս մարմնավաճառների ծառայություններից,ինչից հետո Կրեմլը սկսել է շանտաժի ենթարկել նրան

Թրամփը ԽՍՀՄ-ում օգտվել է ռուս մարմնավաճառների ծառայություններից,ինչից հետո Կրեմլը սկսել է շանտաժի ենթարկել նրանԱմերիկացի գրող Քրեյգ Յունգերը հաջորդ շաբաթ կհրատարակի «Թրամփի տունը, Պուտինի տունը. Դոնալդ Թրամփի ու ռուսական մաֆիայի անհայտ պատմությունը» վերնագրով գիրքը, որը սկանդալային բացահայտումներ է անում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի անցյալի վերաբերյալ:
Ինչպես նշում է Daily Mail-ը, գրողի պնդմամբ՝ Թրամփը 1987թ. իր առաջին կնոջ՝ Իվանայի հետ Խորհրդային Միություն կատարած այցի ժամանակ օգտվել է տեղի մարմնավաճառների ծառայություններից, ինչից հետո ռուսական հետախուզության գործակալներն ապագա նախագահի դեմ կոմպրոմատ են հավաքել: Արդյունքում՝ Կրեմլը սկսել է շանտաժի ենթարկել միլիարդատիրոջը:
Հայտնի է, որ գրքի հեղինակն այս մասին իմացել է ՊԱԿ-ի հակահետախուզության բաժնի նախկին ղեկավար Օլեգ Կալուգինից: Վերջինս մանրամասնել է, որ Թրամփն օգտվել է բազմաթիվ երիտասարդ մարմնավաճառների ծառայություններից, իսկ Կրեմլն էլ դրան հետևել է:
Կալուգինը նշել է, որ այն ժամանակ ԽՍՀՄ-ում լայն կիրառվող պրակտիկա էր մարմնավաճառների միջոցով օտարերկրյա կարևոր դեմքերի դեմ կոմպրոմատ հավաքելը:
«Ձեզ մոտ դուք խնդրում եք երիտասարդներին կանգնել ու հպարտ ծառայել երկրին: Ռուսաստանում մենք երբեմն խնդրում ենք կանանց պառկել ու ծառայել հայրենիքին»,- նկատել է Կալուգինը:
Հայտնի է, որ Թրամփը ԽՍՀՄ է ժամանել ՄԱԿ-ում Միության դեսպան Յուրի Դուբինինի առաջարկով՝ Մոսկվայում նոր հյուրանոցի կառուցման շուրջ բանակցելու համար: Այնտեղ գործարարը 24 ժամ գտնվել է ՊԱԿ-ի հսկողության ներքո։
Գրքում, որի մի օրինակը հայտնվել է բրիտանական պարբերականի խմբագրության տրամադրության տակ, հեղինակը նշում է, որ Թրամփը շատ «հեշտ թիրախ էր» խորհրդային հետախուզության համար:
Եվ թեպետ Յունգերը Թրամփին վարկաբեկող տեսանյութերի առկայության մասին որևէ իրեղեն ապացույց չունի, այնուհանդերձ՝ նա պնդում է, որ 72-ամյա հանրապետականը Սպիտակ տանը «Պուտինի մարդն է»:
Գրքի համաձայն՝ Թրամփը բազմամիլիարդանոց բիզնես գործարքներ է կնքել ռուս օլիգարխների հետ՝ ՌԴ նախագահ Պուտինին տեղյակ պահելով, թե նրանք որքան գումար են հանում Ռուսաստանից, որտեղ ու ինչպես են այն ծախսում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր