Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով          Մարտի 21-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Այս կենդանակերպի նշանները գարնան կեսին կզգան առասպելական հարստություն    

11 օգոս 2018 12:02

Ռուսական կողմը կարձագանքի նման «պատերազմին» թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական մեթոդներով

Ռուսական կողմը կարձագանքի նման «պատերազմին» թե՛ տնտեսական, թե՛  քաղաքական մեթոդներովՌուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ նոր հակառուսական պատժամիջոցները կարելի է տնտեսական պատերազմի հայտարարություն անվանել։

«Եթե բանկերի գործունեության կամ այս կամ այն արտարժույթի օգտագործման արգելքներ հետևեն այս ամենին, ապա դա կարելի կլինի ուղիղ կերպով տնտեսական պատերազմի հայտարարում անվանել»,– ասել է Մեդվեդևը։

Նրա խոսքերով՝ ռուսական կողմը կարձագանքի նման «պատերազմին» տնտեսական կամ քաղաքական մեթոդներով։

Նա նաև ընդգծել է, որ ամերիկյան կողմը պետք է հասկանա, թե «ինչպիսին կլինի Ռուսաստանի արձագանքը»։

Ավելի վաղ Պետդեպում հայտարարել էին, որ օգոստոսի 22-ին ԱՄՆ–ն նոր պատժամիջոցներ կմտցնի Ռուսաստանի նկատմամբ՝ Սոլսբերիում քիմիական զենքի օգտագործման միջադեպի կապակցությամբ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր