ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

11 օգոս 2018 12:20

Բոլորը բռնվելու են և դատվեն, մի քանդեք ձեր երեխայի ապագան

Բոլորը բռնվելու են և դատվեն, մի քանդեք ձեր երեխայի ապագան
Երկրում ամեն ինչ որոշողը քաղաքացին է, սակայն քաղաքացին պետք է իմանա, թե ինքն ինչ պետք է որոշի: Այսօր՝ օգոստոսի 11-ին, Իջևանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ճիշտ որոշումներին հետևում է ճիշտ արդյունք, իսկ սխալ որոշումներին՝ սխալ արդյունքներ:
«Հայաստանի Հանրապետությունում պետք է բացառվի ընտրակաշառքով ընտրելը: Ով ընտրակաշառքով ձայն է տալիս, քանդում է իր երեխայի ապագան: Հայաստանում բոլոր ընտրակաշք տվողները բռնվելու են և դատվեն: Հետո չասեք՝ վայ քաղաքական հետապնդում է: Բոլորը բռնվելու են և դատվեն»,-ասաց վարչապետը:

Փաշինյանի խոսքերով, քաղաքացին պետք է թույլ չտա, որ ընտրակաշառք բաժանողները շենքից ներս մտնեն. «Փողով ընտրություն առնողները պետք է քաղաքականությունից դուրս մղվեն: Որովհետև փողով ընտրություն կատարելով, մի կիլո բրնձով ընտրություն կատարելով՝ դուք այդ մարդկանց լիազորում եք ձեզ թալանել: Մի թույլ տվեք, որ ձեզ թալանեն հետո էլ գնան այդ թալանած փողերով ֆեյքեր բացեն իրենց պաշտպանելու համար: Կենդանի մարդ չկա նրանց պաշտպանելու համար, դա կարող են անել միայն ֆեյքերը, կամ նրանք, ում վրա կոմպրամատ ունեն»:
Իր խոսքի վերջում Փաշինյանը չմոռացավ կրկնել, որ բոլորին սիրում է ու հպարտ է բոլորով, ինչին հաջորդեցին «Նիկոլ, Նիկոլ» վանկարկումները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր