Փաշինյանը հաստատեց, որ Հայաստան է բերելու 300.000 ադրբեջանցի          Զախարովան հայտարարել է, որ ՌԴ-ն որոշել է ընթացիկ տարում ամբողջությամբ դադարեցնել Հայաստանից ծիրանի ներմուծումը, ՍԱՏՄ-ն հերքում է       Տեսանյութ. Սա ընտրություն է Վարչաբենդի և Կոմիտասի, ազատության և ստրկության, եկեղեցի սարքողի և քանդողի միջև    

15 օգոս 2018 09:46

«Հրապարակ».ՊԵԿ-ում իրար ետեւից պաշտոնները լքում են կասկածելի համբավ ունեցող անձինք

«Հրապարակ».ՊԵԿ-ում  իրար ետեւից պաշտոնները լքում են կասկածելի համբավ ունեցող անձինք«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին Պետեկամուտների կոմիտեի մաքսային բլոկում խոշոր կադրային փոփոխություններ են եղել։ Իրար ետեւից պաշտոնները լքում են կասկածելի համբավ ունեցող անձինք։ Ուշագրավ է, որ ազատվում են անգամ նրանք, ովքեր վերջին ամիսներին են նշանակվել՝ նոր իշխանությունների օրոք։ Մեզ հայտնի դարձավ, որ պաշտոնանկ են արվել օրեր առաջ նշանակված Գուգարքի մաքսանենգության դեմ պայքարի բաժնի պետ Արթուր Անտոնյանը եւ մաքսայինի եւս երկու աշխատակից՝ մաքսանենգության դեմ պայքարի Սյունիքի եւ Շիրակի տարածաշրջանային բաժինների պետերը։ Համակարգում լուրեր են շրջանառվում, որ նրանք հաշվի չեն առել կաշառք չվերցնելու մասին վարչապետի պահանջները»։
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: 

 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր