Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

16 օգոս 2018 10:52

Վահե Գրիգորյանը Ադրբեջանից որևէ աջակցությո՞ւն է ստացել տապալելու Կարեն Պետրոսյանի գործը

 Վահե Գրիգորյանը  Ադրբեջանից որևէ աջակցությո՞ւն է ստացել տապալելու Կարեն Պետրոսյանի գործը 
«Փաստ» լրատվականը հետաքրքիր տեղեկատվություն էր հրապարակել փաստաբան Վահե Գրիգորյանի մասին:

Թերթը որոշել է  ուսումնասիրել Վահե Գրիգորյանի հանրային համբավի հիմնական ասպարեզին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հրապարակային փաստաթղթերը, և հայտնաբերել էր մի, թվում է, սենսացիոն փաստաթուղթ: Նույնիսկ անհավատալիորեն սենսացիոն, քանի որ եթե մենք ճիշտ ենք հասկանում այնտեղ սևով սպիտակի վրա գրվածը, ապա Վահե Գրիգորյանը փաստացի տապալել է Ադրբեջանին այդ հեղինակավոր դատական ատյանում պատասխանատվության ենթարկելու թերևս ամենահեռանկարային գործը:

Խոսքը վերաբերում է 2014 թվականի օգոստոսի սկզբին ադրբեջանցիների մոտ հայտված Չինարեցի տարաբախտ հովիվ Կարեն Պետրոսյանի գործին: Բոլորս հիշում ենք այդ ահավոր տեսանյութը, թե ինչպես էին նրան անմարդկային պայմաններում ծնկի իջեցնում ադրբեջանցի բարձրաստիճան սպայի առջև, ինչպես էին ծաղրում սահմանը պատահմամբ հատած այդ խեղճ տղային: Հաջորդ օրն էլ Ադրբեջանը լկտիաբար հայտնեց, որ Կարենը բանտում գտնվելով սրտի կանգից մահացել է: Բոլորիս էլ պարզ էր, որ նա ենթարկվել է անմարդկային խոշտանգման ու պատժվել է մահվամբ:


Եվ ահա համաձայն Եվրոպական դատարանի պաշտոնական կայքում հայտնաբերված փաստաթղթի (հղումը՝ http://hudoc.echr.coe.int/eng?i=001-159511. թվագրված է 2015թ. դեկտեմբերի 10-ով)՝ Կարեն Պետրոսյանի գործը կարճվել ու հանվել է քննվել գործերի ցանկից այն պատճառաբանությամբ, որ դիմումատուն (տուժողի ծնողը) այլևս չի պնդում իր բողոքը: Արտառոց հիմնավորում: Եվ ի՞նչ է պարզվում։ Պարզվում է, որ 2014թ. հոկտեմբերի 29-ից հետո Եվրոպական դատարանը որևէ փաստաթուղթ չի ստացել դիմողի փաստաբանից: Ավելին, 2015թ. հունիսի 30-ին նամակ է հասցեագրել Կարեն Պետրոսյանի և իրականում մեր բոլորի շահերը պաշտպանող փաստաբանին՝ պահանջելով վերջնական գանգատը ներկայացնել մինչև հուլիսի 24-ը, և կրկին որևէ փաստաթուղթ չի ուղարկվել: Փաստորեն, փաստաբանի անգործության պատճառով մենք կորցրել ենք այդքան կարևոր, այդքան ակնառու ու այդքան միանշանակ գործ Եվրոպական դատարանում: Եվ այդ փաստաբանի անունն է, ըստ նշված փաստաթղթի, «պարոն Վ.Գրիգորյան, որը գործունեություն է ծավալում Լոնդոնում»: 
Վահե Գրիգորյանը  Ադրբեջանից որևէ աջակցությո՞ւն է ստացել տապալելու Կարեն Պետրոսյանի գործը

Հետաքրիր է, թե ինչ բացատրություն ունի այս մասով փաստաբան Վահե Գրիգորյանը: Բոլորին է հայտնի, որ Ադրբեջանը միլոնավոր դոլարներ է ծախսում, որպեսզի փրկի իր իշխանությունների և բանակի ոչ ժողովրդավարական դեմքը: Ադրբեջանցիները չեն վարանում և անգամ կաշառում են ԵԽԽՎ պատգամավորների, որոնք ներկայացնում են եվրոպական տարբեր երկրներ:

Ադրբեջանական քարոզչությունը բավական ակտիվ է նաև Լոնդոնում, որտեղ հիմնականում բնակվում է նշված փաստաբանը:Գաղտնիք չէ, որ ադրբեջանական նավթի մեծ մասը գնում և վերավաճառում են հենց բրիտանական ընկերությունները: 

Ստացվում է Վահե Գրիգորյանը իր անգործությամբ աջակցել է Ադրբեջանին փրկել իր դեմքը միջազգային դատարանում: Վստահաբար կարելի էր ասել, որ այս գործով Ադրբեջանը պարտվելու էր և սա մեծ հարված էր լինելու այդ պետության հեղինակությանը: Հիմա հարց է առաջանում, արդյո՞ք Վահե Գրիգորյանը անշահախնդիր է անգործության մատնվել, թե՞ եղել է այնպիսի շարժառիթ, որի համար նա որոշել է տապալել այս գործը: Իրավապահ մարմինները  պետք է պարզեն իրականությունը և եթե պարզվի, որ նա Ադրբեջանից որևէ աջակցություն է ստացել, այս գործի տապալման համար, ապա կարծում ենք՝ նրա տեղը Հայաստանը չէ:
«Փաստ»

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր