10-15 տարվա ազատազրկում անօրինական միգրացիայի կազմակերպման դեպքում. Պետդումա          Տեսանյութ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել       Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր    

17 օգոս 2018 11:44

Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 100 օր անց պահպանում է չափազանց բարձր վարկանիշը՝77.2%. օնլայն հարցման արդյունքները

Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 100 օր անց  պահպանում է չափազանց բարձր վարկանիշը՝77.2%. օնլայն հարցման արդյունքներըB4B.am-ը ամփոփում է օնլայն հարցման արդյունքները, որով փորձել էինք պարզել, թե համացանցից օգտվողները ինչպես են գնահատում վարչապետ Նիկոլ Փաշինյանի, կառավարության և առանձին պաշտոնյաների գործունեությունը՝ 100 օրերի ընթացքում։

2 շաբաթվա ընթացքում հարցմանը մասնակցել է մոտ 10 հազար մարդ։ Նշենք նաև, որ յուրաքանչյուր սարքից (IP-ից) հնարավոր է եղել քվեարկել միայն 1 անգամ։ Այնպես որ, փորձել ենք ստանալ իրականությանը հնարավորինս մոտ պատկեր։
Ֆիքսել ենք օգոստոսի 16-ի ժամը 23։59-ի դրությամբ առկա արդյունքները։
Չնայած այս ամենին՝ հատուկ ընդգծենք, որ սա ոչ թե պրոֆեսիոնալ հարցում է, այլ սիրողական հարցախույզ, որն, այունամենայնիվ, թույլ է տալիս պատկերացում կազմել ինտերնետ օգտագործող հասարակության վերաբերմունքի մասին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի քվեարկությանը մասնակցել է ընդհանուր առմամբ 9891 մարդ։ Դատելով արդյունքներից՝ վարչապետը 100 օրվա գործունեությունից հետո պահպանում է չափազանց բարձր վարկանիշը։ Հարցվածների 77.2%-ը (7637 մարդ) լավ ու գերազանց են գնահատել Փաշինյանի վարչապետական գործունեությունը։ Այդ թվում, 15.7%-ը՝ լավ, 61.5%-ը գերազանց։ Հարցվածների 9.4%-ը չեզոք վերաբերմունք է դրսևորել՝ նրա գործունեությունը գնահատելով նորմալ։

Նիկոլ Փաշինյանի գործունեությունը վատ է գնահատել 5%-ը, շատ վատ՝ 8.3%։ Այսինքն, վարչապետի գործունեությունից դժգոհ են հարցվածների ընդամենը 13.3%-ը։
ՀՀ Կառավարություն
ՀՀ կառավարության (որպես ամբողջական միավոր) գործունեությանը մեր հայրենակիցները նույնպես վատ չեն վերաբերվում։ Մոտ 11.5 հազար պատասխանների 60%-ը լավ է ու գերազանց։ Կառավարության գործունեությունը նորմալ են գնահատել հարցվածների 18%-ը, վատ և շատ վատ՝ 22%-ը։


Փոխվարչապետեր
Փոխվարչապետերի գնահատականը կարելի է բնորոշել՝ ավելի շատ լավ։
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հարցմանը մասնակցել է մոտ 9 հազար մարդ։ Միրզոյանի գործունությունը հավանել է հարցվածների 42%-ը (23%՝ լավ, 19%՝ գերազանց)։ Նորմալ գնահատողները 27% են, վատ և շատ վատ գնահատողները՝ 31%։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գործունությունը 8500 հոգուց 41%-ը գնահատել են լավ ու գերազանց։ Նորմալ գնահատել են մասնակիցների 36%-ը, վատ և շատ վատ՝ 23%-ը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գործունեությունը հարցման 7811 մասնակիցների մեծ մասը՝ 54%-ը, նորմալ է գնահատել։ Լավ և գերազանց գնահատողները 20.1% են կազմում։

Ուժայինները՝ առաջին եռյակում
Ինչպես երևում է հարցման արդյունքներից, հասարակությունը ամենից շատ գոհ է ուժային կառույցների գործունեությունից։
ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի գործունեությունը լավ ու գերազանց գնահատել են 81.4%-ը, ընդ որում՝ այդ մեծ մասը՝ 68.2%-ը՝ գերազանց (ընդհանուր պատասխանների թիվը՝ 8105)։
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գործունեությունը լավ ու գերազանց գնահատել են 8219 քվեարկածների 80.7%-ը, Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի գործունեությունը՝ 7898 քվեարկածների 66.3%-ը։
Նշենք նաև, որ Դավիթ Տոնոյանը ամենից քիչ վատ և շատ վատ գնահատականի արժանացած պաշտոնյան է։

Պաշտոնյաները՝ ըստ ստացած ձայների
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը շարունակում է վայելել հասարակության աջակցությունը։ 9688 մասնակիցների 66%-ը նրա գործունեությունը գնահատել է լավ ու գերազանց։
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի մասով հարցմանը մասնակցել է 8195 մարդ, գործունեությունը լավ ու գերազանց է գնահատել 59.4%-ը։
Զեյնալյանին հաջորդում է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ 7942 մասնակիցների 59.3%-ը։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գործունեությունը լավ է ու գերազանց է գնահատել 9765 մասնակիցների 58.1%-ը։
Արսեն Թորոսյանի մասով հատուկ ընդգծենք, որ նրա գնահատականը կտրուկ բարձրացել է 100 օրերի ընթացքում։ Մայիսի վերջին մեր անցկացրած նմանատիպ հարցման արդյունքներով՝ Արսեն Թորոսյանի նշանակմանը լավ էր վերաբերվում հարցվածների 38%-ը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի վարկանիշը նույնպես 50%-ից բարձր է։ 8358 հոգուց 52.2%-ը լավ ու գերազանց են գնահատել նրա գործունեությունը։
Մնացած պաշտոնյաների արդյունքները ներկայացված են գծապատկերում։
Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 100 օր անց  պահպանում է չափազանց բարձր վարկանիշը՝77.2%. օնլայն հարցման արդյունքները

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր