Դուք խոսում եք սցենարների մասին, որոնք չեն կարող լինել.Փաշինյանը՝Քոչարյանի՝ քաղաքականություն վերադարձի մասին
«Կհանդիպեմ, կքննարկեմ, որպեսզի որևէ մեկի մոտ հավելյալ մտավախություն, վախեր չլինեն, բայց օրինականությունից»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արա Բաբլոյանի հայտարարությանը, ասել է ՀՀ վարչապետը: «ՀՀ-ում ժողովուրդը թույլ չի տալու կոռուպցիայի, ապօրինության վերադարձ: Դա չի բխում ՀՀ շահերից ու մտածողության այս վեկտորը ՀՀ-ում չունի որևէ հեռանկար»,- հավելել է նա:«Ես ոչ մեկին ճնշումների չեմ ենթարկում, ես բոլորին կոչ եմ անում հաշվի նստել ժողովրդի կարծիքի ու տեսակետների հետ», — ասաց Նիկոլ Փաշինյանը:
Լրագրողների հարցին՝ մտավախություն ունե՞ք Քոչարյանի վերադարձից, պատասխանել է. «Դուք խոսում եք սցենարների մասին, որոնք չեն կարող լինել: Դուրս եկեք փողոց, այդ հարցը մարդկանց տվեք, որոշում կայացնողը ժողովուրդն է»,-պատասխանել է Նիկոլ Փաշինյանը:
Հարցին՝ տարբերակներ տեսնո՞ւմ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար իր հրաժարականից հետո ՀՀԿ-ն խորհրդարանում քվեարկի վարչապետի պաշտոնում Ռոբերտ Քոչարյանին ընտրելու օգտին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ես, անկեղծ ասած, տարբերակ չեմ տեսնում: Ես պարզապես ցանկացա ցույց տալ, որ հարկավոր է իրավիճակը գնահատել ռեալ՝ ավելորդ բարդություններից խուսափելու համար: Ես կարծում եմ, որ ՀՀԿ-ն իր ղեկավարությամբ շարունակում է իրավիճակը ճիշտ չգնահատել»:
Անդրադառնալով հարցին, թե այդ իրավիճակում ի՞նչ քայլեր է պետք ձեռնարկել, վարչապետը պատասխանեց, որ հավելյալ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն չկա «Պարզապես պետք է մարդկանց հետո խոսել, նրանց ներկայացնել իրավիճակը, օգնել, որպեսզի նրանք իրավիճակն ավելի ռեալ գնահատեն, ոչ մի հավելյալ քայլեր ձեռնարկելու կարիք չկա»,- ընդգծեց վարչապետ Փաշինյանը:
Նա հավելեց, որ պատգամավորների հետ հանդիպումներ և քննարկումներ կունենա, որ որպեսզի որևէ մեկի մոտ որևէ հավելյալ մտավախություն չլինի: «Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի մեր քաղաքացիները, այդ թվում՝ Ազգային ժողովի պատգամավորները, ներքաղաքական կյանքի բովանդակությունը ճիշտ ընկալեն»,- ասաց նա: