Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում          Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս       Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել    

23 օգոս 2018 11:42

Ռոբերտ Քոչարյանը «Զվարթնոց»-ում որևէ բաժնեմաս չունի և երբևէ չի էլ ունեցել. «Արմենիա միջազգային օդանավակայաններ»-ի հայտարարությունը

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը հերքում է որոշ լրատվամիջոցներում տարածված լուրերն այն մասին, թե Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բաժնեմաս ունի: «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել. 

«Վերջերս հայաստանյան որոշ լրատվամիջոցներ լուրեր են տարածել, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բաժնեմաս ունի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Այդ տեղեկատվությունը Ռոբերտ Քոչարյանն անձամբ հերքել է վերջերս տված իր հարցազրույցում:
«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն ցանկանում է հստակեցնել, որ հանդիսանում է բաց և թափանցիկ ընկերություն, որը հարյուրավոր միլիոն դոլարների ներդրումներ է իրականացրել Հայաստանի տնտեսության մեջ, ինչը վերջին երկու տասնամյակների ընթացքում նպաստել է Հայաստանի կայուն զարգացմանը: 

Ռոբերտ Քոչարյանը մեր ընկերությունում որևէ բաժնեմաս չունի և երբևէ չի էլ ունեցել:
«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն պատրաստ է այս փաստը հաստատելու համար իր հաշվապահական հաշվառման գրքերը և գրանցումները տրամադրել մանրամասն աուդիտ իրականացնելու համար»,- ասված է հայտարարության մեջ: 
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր