Սպասվում է կարճատև անձրև, ամպրոպ, եղանակն առաջիկա օրերին          Ապրիլի 3-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Ապրիլի 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

24 օգոս 2018 11:10

«Ժողովուրդ».Ճամպրուկով գումարներն ու Սամվել Բալասանյանը. կլորիկ գումար հակառակորդների մասին ինֆորմացիայի դիմաց

«Ժողովուրդ».Ճամպրուկով գումարներն ու Սամվել Բալասանյանը. կլորիկ գումար հակառակորդների մասին ինֆորմացիայի դիմաց«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախկին իշխանությունների օրոք գործարարները պարտադրված են եղել որոշակի գումարներ վճարել նաեւ իրավապահներին:
 
Այդպես նրանք ապահովագրել են իրենց բիզնեսը մարզային իրավապահների հնարավոր հետապնդումներից: Այդ «համագործակցության» արդյունքում նաեւ ներքին պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որ իրավապահները գործարարներին պարբերաբար տեղեկություններ կտան նրանց հակառակորդների մասին: «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն` մասնավորապես նման մի գործընթացի է մասնակից եղել Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
 
Ըստ օդում կախված լուրերի` նա մարզային ուժային կառույցների ղեկավարներին պարբերաբար գումարներ է տվել, որի դիմաց էլ ստացել է իր հակառակորդների մասին տեղեկություններ, որոնց մի մասը հարկ եղած դեպքում հրապարակել է: Բալասանյանի խոսնակ Սոնա Առաքելյանը, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հերքեց այդ լուրերը` ասելով. «Չկա նման բան, տեղեկատվությունը աբսուրդի հասնող տեղեկատվություն է»»:
 
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր