Բարսելոնան» 6։0 հաշվով հաղթել է «Վալենսիային», դուբլի հեղինակներ դարձան Ռաֆինյան, Ֆերմին Լոպեսը և Լևանդովսկին          Ինչպիսի օր է սպասվում կենդանակերպի նշաններին, աստղագուշակ սեպտեմբերի 15-ի համար       Կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում, ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

27 օգոս 2018 20:23

Մոմոյի հերթական զոհը․ 18-ամյա երիտասարդն ինքնասպանություն է գործել

Մոմոյի հերթական զոհը․ 18-ամյա երիտասարդն ինքնասպանություն է գործելՀնդկաստանի Դարջիլինգ քաղաքի ոստիկանությունը հետաքննում է 18-ամյա դպրոցականի մահվան հանգամանքները, հաղորդում է Times of India-ն։ Մանիշ Սարքի անունով երիտասարդն ինքն իրեն կախել է տան ամբարում։ Նա պատերին չարագուշակ գրություններ և նկարներ է թողնել, այդ թվում՝ «կախվածը», «սատանայի աչքը» և այլն։
«Կախված մարդու այնպիսի պատկեր, ինչպիսին թողնել է Մանիշը, ես տեսել եմ Մոմո հավելվածում։ Այդ խաղն է պատասխանատու նրա մահվան համար»,-հայտարարել է զոհվածի զարմիկը։
Մայրը՝ Չանդրա Մայա Սարքին ևս վստահ է, որ որդու մահվան պատճառը Մոմոն է։
Հայտնի է, որ մահվանից ոչ շատ առաջ երիտասարդը WhatsApp հավելվածում միացել է Մոմո «խաղին», որի ավարտն ինքնասպանությունն է։
Մանիշի ուսուցչուհու խոսքով՝ աշակերտը սկզբում խաղի մի քանի հանձնարարություն է կատարել և ջնջել է այն, սակայն խաղը հանելուկային կերպով նրա հեռախոսում է հայտնվել։ Մի քանի օր անց Մանիշն ինքնասպանություն է գործել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր