Անկում տարադրամի շուկայում․ ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 19-ին          Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»       Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»    

27 օգոս 2018 21:15

Ցելյուլիտ առաջացնող 7 սովորություններ

Ցելյուլիտի դեմ պայքարը վերջին տարիներին մեծ տարածում է գտել: Կոսմետիկայի ընկերություններն առաջարկում են ցելյուլիտի դեմ պայքարի բազմաթիվ միջոցներ:

Առաջարվել են նաև ժողովրդական միջոցներ: Սակայն խնդիրը վերացնելու փոխարեն ավելի լավ է այն կանխարգելել: Պետք է վերլուծել և վերացնել այն սովորույթները, որոնք հանգեցնում են ցելյուլիտի առաջացման:

Անառողջ սնունդ
Քո սննդակարգից բացառիր այնպիսի մթերքներ, ինչպեսիք են, օրինակ, մայոնեզը, շաքարը, շոկոլադը, խոզապուխտով կամ երշիկով բրդուջները:

Սպիրտային խմիչքներ և սուրճ
Մեծ քանակությամբ սուրճը դանդաղեցնում է արյան շրջանառությունը և նպաստում արյան մակարդակի նվազեցմանը: Աշխատեք նաև շատ քիչ քանակությամբ սպիրտային խմիչք և, հատկապես, գարեջուր ընդունել:

Գազով ջուր
Բացառեք գազով քաղցր ըմպելիքները, հատապես արհեստական գունավորմամբ, էներգետիկ ըմպելիքները: Խմեք շատ կանաչ թեյ, մաքուր խմելու ջուր և բնական հյութեր:

Աղ
Աղը նպաստում է օրգանիզմից հեղուկի ուշ դուրս գալուն, ինչը հանգեցնում է այտուցվածության և ճարպի ոչ հավասարաչափ բաշխմանը:

Նստակյաց կյանք
Նստակեցությունը և ֆիզիկական ծանրաբեռնվածության բացակայությունը բացասաբար է ազդում կնոջ մարմնի գեղեցկության վրա:

Ծխելը
Նիկոտինը ոչ միայն փչացնում է մաշկի գույնը, արագացնում մաշկի ծերացումը, այլ նաև ցելյուլիտի առաջացման պատճառ է:

Օրգանիզմի ոչ բավականաչափ ջուր ընդունելը
Օրեկան անհրաժեշտ է խմել 2 լիտրից ոչ պակաս ջուր, սակայն նաև պետք է նկատի ունենալ, որ դրա չափը ավելանում է՝ կախված ձեր քաշից և ֆիզիկական ծանրաբեռնվածությունից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր