Փետրվարի 7-ից ընտրակաշառքի գործով 14 վարույթով կա 67 ձերբակալված          Մյասնիկյան պողոտայում բախվել են 2 «BMW» ու «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները       Սպասվում են գետերի ջրի ելքերի մեծացում. ՆԳՆ-ն զգուշացնում է    

29 օգոս 2018 17:36

Երեւանի տրանսպորտի երթուղիներում ուղեգծերի փոփոխություններ են եղել

Երեւանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ.62 երթուղին սպասարկող ընկերության կողմից երթուղու սպասարկումից հրաժարվելու պատճառով ս.թ. սեպտեմբերի 1-ից կդադարեցվի միկրոավտոբուսային հ.62 երթուղու գործունեությունը: Նշված երթուղուց օգտվող՝ Թբիլիսյան խճուղու եւ Քանաքեռ թաղամասի որոշակի հատվածի բնակիչների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նապատակով միկրոավտոբուսային հ.21 երթուղին Շամպայն գինիների գործարանի մոտից կերկարացվի մինչեւ Քանաքեռի 13-րդ փողոց՝ միկրոավտոբուսային հ.62 երթուղու վերջնակետ:
Միկրոավտոբուսային հ.62 երթուղուց օգտվող մյուս ուղեւորները կարող են օգտվել նշված երթուղուն զուգահեռ գործող այլ ներքաղաքային երթուղիներից:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր