Տեղեկությունը, թե Սամվել Կարապետյանը տեղափոխվել է հիվանդանոց, չի համապատասխանում իրականությանը          Տեսանյութ.Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի ձեռնարկատիրության դեպքեր, առգրավվել է ծխախոտ և խմիչք       Իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը բարդ խնդիր է    

30 օգոս 2018 17:18

«Հաց բերողի» գործով սեպտեմբերին կունենանք հստակ պատկեր. ՀՔԾ պետ

«Հաց բերող» Արթուր Սարգսյանի գործը ժամանակին լիարժեք չի քննվել: Այս մասին, օգոստոսի 30–ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։
Նա տեղեկացրեց, որ նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, ներգրավվել են լավագույն մասնագետները։ «Փորձաքննության արդյունքները դեռեւս չենք ստացել, ակնկալում ենք ստանալ սեպտեմբերի կեսերին և հուսով եմ սեպտեմբերի կեսերին արդեն կունենանք հստակ պատկեր»,–ասաց Սասուն Խաչատրյանը։
Լրագրողի ճշտող հարցի՝ այսինքն, հիմք չի՞ եղել նրան կրկին ձերբակալելու, ՀՔԾ պետը պատասխանեց. «Ես այդպիսի բան չասացի, եկեք սպասենք փորձագետների եզրակացությանը։ Շատ հրապարակային, շատ թափանցիկ այդ գործը կքննվի, ես խոսք եմ տալիս։ Փորձագետների եզրակացությունից հետո որոշակի քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտություն կլինի, ձեզ ամբողջ ծավալով կտրվի տեղեկատվություն»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր