Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է          Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա       Տեսանյութ. «Ձեր շոուն արեք, գնացեք». Ոստիկանների հետ քաշքշուկի հետևանքով քաղաքացու ոտքի պրոթեզը դուրս եկավ    

31 օգոս 2018 10:18

«Ժողովուրդ». Իրավապահ համակարգը մրցավազքի մեջ է մտել. առանց մեղադրանք առաջադրելու նախկին պաշտոնյաների անուններ են տալիս

«Ժողովուրդ». Իրավապահ համակարգը մրցավազքի մեջ է մտել. առանց մեղադրանք առաջադրելու նախկին պաշտոնյաների անուններ են տալիս«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տպավորություն է, որ իրավապահ համակարգը մրցավազքի մեջ է մտել, թե հարուցված այս կամ այն քրեական գործի շրջանակներում իրենցից ո՞վ ավելի հնչեղ անուն կտա` կասկածի սլաքներն ուղղելով այս կամ այն նախկին բարձրաստիճան պաշտոնյայի կողմը: Օրինակ` Քննչական կոմիտեն երեկ հաղորդագրություն էր տարածել առեւտրային բանկերից մեկի՝ առանձնապես խոշոր չափերի արժեք ունեցող բաժնետոմսերը խարդախությամբ հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի մասին` տեղեկացնելով, որ գործարարի գույքն առանց նրա իմացության օտարելուն առնչություն ունեցած անձանց թվում նշվել է նաեւ Սերժ Սարգսյանի անունը: Նախօրեին էլ նրանք հաղորդագրություն էին տարածել, թե վարկային կազմակերպության նախկին գործադիր տնօրենից նրա բաժնեմասը շորթելուն, բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ ապօրինի հավաքելուն առնչություն ունեցած անձ մատնանշվել է ՀՀ տրանսպորտի եւ կա պի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի անունը, տվյալներ են ձեռք բերվել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու առերեւույթ դեպքերի վերաբերյալ: «Ավազահատիկ» ՍՊԸ-ի գործունեությանն ապօրինաբար խոչընդոտելու, խարդախության կապակցությամբ հարուցված քրեական գործի մասին հաղորդագրության մեջ էլ նշված էր, թե ՍՊԸ ընկերության հիմնադիրը եւ այլ վկաներ իրենց ցուցմունքներում չարաշահումներին առնչություն ունեցած անձանց թվում մատնանշել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, նրա եղբոր՝ Ջոնիկ Աբրահամյանի, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի անունները։ Այսկերպ վարվել են նաեւ ՀՔԾ-ն, ԱԱԾ-ն, գլխավոր դատախազությունը: Ու կարելի է ենթադրել՝ նախկին պաշտոնյաների անունները հրապարակվում են` ցույց տալու համար, որ իրենք աշխատում են: Միայն թե, նկատենք, բարձրաստիճան նախկին պաշտոնյաների արարքները դեռ չեն հիմնավորվել, նրանց նկատմամբ մեղադրանք դեռ չի առաջադրվել, բայց արդեն անունները մատնանշված են քրեական գործի մասին հաղորդագրություններում: Սա, թերեւս, անթույլատրելի է, եւ իրենց շահերից չի բխում: Այլ բան, եթե բարձրաստիճան նախկին պաշտոնյաներին մեղադրանք առաջադրված լիներ, այդ դեպքում նախաքննական մարմնի քայլը կարելի էր հասկանալ»:
Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր