Նիկոլ Փաշինյանը մի՞թե չի տեսնում, որ նախարարը գործ չի անում․ Սարգիս Սեդրակյան

«Պետք է մի աղետ լինի, որ խառնվեն իրար, բայց դա էլ հիմնականում կառավարությունն է անում, գյուղատնտեսության նախարարությունը` իդեմս Արթուր Խաչատրյանի, որպես օժանդակ կառույց է հանդես գալիս»,- ասաց Ս. Սեդրակյանը:
Հարցին, թե ինչու՞ է հասարակության շրջանում տարակարծություններ առաջանում վերջին շրջանում կառավարության տարածած հայտարարությունների և անելիքների մասին, Ս. Սեդրակյանը ասաց .«Շատ ամպագորգոռ հայտարարություններ են անում, թե գյուղատնտեսության ոլորտում հեղափոխություն է լինելու։ Չտեսանք այդ հեղափոխությունը: Մի երկու վարկի, ինչ-որ տույժ-տուգանքի հարց են լուծում անունը դնում են հեղափոխությո՞ւն: Հեղափոխության դեպքում լուրջ ծրագրեր են առաջ քաշվում, որ գյուղացին տեսնի, թե ի՞նչ փոփոխություններ է իրեն սպասվում, ինչի՞ ակնկալիք ունենա: Օրինակ ես ունեմ լուրջ ծրագրեր, որոնց շրջանակներում փորձեցի հանդիպել գյուղնախարարի հետ, սակայն հանդիպումն այդպես էլ չկայացավ: Պատճառաբանեցին, թե հերթ գոյություն ունի, երբ հերթս հասնի, նախարարը կընդունի: Արդեն քանի ամիսն է ոչ մի նորություն չկա: Փոխանակ մասնագետներին կանչի, որ միասին էս խնդիրներից մի ելք գտնենք, իրեն շրջապատել է մեղմ ասած ոչ մասնագետներով: Նիկոլ Փաշինյանը մի՞թե չի տեսնում, որ գյուղնախարարը գործ չի անում»:
Աղբյուր՝ politik.am