Գոհար Ղումաշյանը բերման է ենթարկվել բարեգործության արգելքը խախտելու կասկածանքով          Տեսանյութ.Դու ելույթ ունեցար բեմից ու ոչ մի բան չարեցիր, տանը 10 ընտրող ենք, ոչ մեկը չի ընտրելու քեզ       Դատավորը որոշեց՝ արքեպիսկոպոս Արշակ Խաչատրյանը չի կալանավորվի    

03 սեպ 2018 19:30

Իսրայելը պատրաստ է ռմբակոծել Իրանի ռազմաբազաները

Իսրայելը պատրաստ է ռմբակոծել  Իրանի ռազմաբազաներըԻսրայելը պատրաստ է հարված հասցնել իրանական ռազմական օբյեկտներին ոչ միայն Սիրիայում, այլև Իրաքում: Այս մասին սեպտեմբերի 3-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Ավիգդոր Լիբերմանը:

«Իհարկե, մենք հետևում ենք Սիրիայում կատարվող ամեն ինչին, և Իրանի կողմից սպառնալիքի առումով մենք չենք սահմանափակում միայն սիրիական տարածքներով: Դա պետք է պարզ լինի»,- մեջբերում է Reuters-ը:

Լրագրողների այն հարցին, թե արդյոք իր խոսքերը Իրաքում հնարավոր գործողություններ են նշանակում, Լիբերմանը ասել է. «Մենք կպայքարենք Իրանի ցանկացած սպառնալիքի դեմ, և կարևոր չէ, թե որտեղից է դա գալիս: Իսրայելը լիովին ազատ է, և մենք պահպանում ենք գործողությունների այդ ազատությունը:

Նրա խոսքերը դեռևս չեն մեկնաբանել Իրաքում կամ Իրանում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր