Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

05 սեպ 2018 11:28

Մանվել Գրիգորյանին խոշտանգման մեջ մեղադրող ազատամարտիկն ազատ չի արձակվի

Մանվել Գրիգորյանին խոշտանգման մեջ մեղադրող ազատամարտիկն ազատ չի արձակվիՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սահակյանն այսօր՝ սեպտեմբերի 4-ին, մերժել է ազատամարտիկ, «Սեւան» ՔԿՀ–ի դատապարտյալ 42–ամյա Աշոտ Իսախանյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու վերաբերյալ նրա պաշպանի բողոքը։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Իսախանյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը։
Մերժման հիմքն, ըստ փաստաբանի՝ Իսախանյանի՝ նախկինում ունեցած դատվածություններն են։

Նշենք, որ հունիսի 6-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոռ Շահբազյանը «Սեւան» ՔԿՀ-ում կայացած արտագնա դատական նիստի ժամանակ մերժել է Աշոտ Իսախանյանի՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ դիմումը։
Նշենք, որ Իսախանյանը նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել։  2014թ. նախորդ դատվածությունը չմարված՝ նա դատապարտվել է մեկ այլ հանցանքի՝ խարդախություն կատարելու համար։ Նախորդ պատժաչափին գումարվել էր նորը եւ նա դատապարտվել էր վեց տարի վեց ամիս ժամկետով ազատազրկման։
Սիմոնյանը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալի պատժի կրման ավարտին մնացել է 2 տարի 10 ամիս։
«Իսախանյանը ՔԿՀ վարչակազմի կողմից  բնութագրվում է դրական,  ՔԿՀ–ում անվճար մասնակցում է բարեկարգման աշխատանքներին»,–նշեց փաստաբանը՝ հավելելով, որ օրենքով սահմանված կարգով Իսախանյանն իրավունք ուներ պայմանական վաղաժամկետ ազատվել պատժի հետագա կրումից։
Նշենք, որ Իսախանյանն այն անձն է, ում սկանդալային լուսանկարները վերջերս տարածվել էին համացանցում։ Նա պնդում է, որ տարիներ առաջ դարձել է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի բռնությունների զոհը։ Ազատամարտիկի խոսքով՝ Մանվել Գրիգորյանը շուրջ 22 օր իրեն շղթայակապ է պահել ու խոշտանգել:
Վերջերս դատապարտյալը բաց նամակ էր հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հայտարարելով, որ հստակ ապացույցներ ունի, որ դատարանները դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու համար կաշառք են վերցնում։
Դատապարտյալը վարչապետին խնդրել էր իր  ներկայացուցչին ուղարկել «Սեւան» քրեակատարողական հիմարկ, որպեսզի նրան ներկայացնի իր մոտ եղած փաստերը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր