Վալերիյ Օսիպյանն ու կինը հրավիրվել են Գլխավոր դատախազություն          Երևանում մերկասառույցի պատճառով «Volkswagen ID4»-ը բախվել է հետիոտնային անցման ցուցանակին, կոտրել այն, որն էլ ընկել է հետիոտնի վրա       Ինչ հնարավորություններ կտա Հրե Ձին 2026 թվականին՝ տարվա ֆավորիտ կենդանակերպի նշաններին    

05 սեպ 2018 10:35

«Ժողովուրդ». Ուժայինները պատրաստվում են.ներքին հրահանգ է իջեցվել

«Ժողովուրդ». Ուժայինները պատրաստվում են.ներքին հրահանգ է իջեցվել«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչ Երեւանի ավագանու թեկնածուները նախապատրաստվում են սպասվելիք ընտրություններին, ՀՀ ուժային կառույցներում այս օրերին ինքնակազմակերպման գործընթաց է սկսվել:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ավագանու ընտրություններից առաջ ուժային կառույցներն իրենց ենթակա ստորաբաժանումների ղեկավարներին հրահանգ են իջեցրել, որ բոլոր այն անձինք, որոնք այս օրերին գտնվում են արձակուրդի մեջ, վերադառնան աշխատանքի:

Ավելին՝ ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների՝ ներքին հրահանգ է իջեցվել սեպտեմբերից սկսած այլեւս որեւէ մեկին թույլ չտալ արձակուրդ գնալ եւ արտակարգ ռեժիմով աշխատել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր