Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

05 սեպ 2018 14:02

Մեծածախ առևտրով զբաղվողներին կարգելվի վաճառել իրենց կողմից ներմուծված կամ արտադրված ապրանքներ

Մեծածախ առևտրով զբաղվողներին կարգելվի վաճառել իրենց կողմից ներմուծված կամ արտադրված ապրանքներԻրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել է նախագիծ, որի համաձայն ՀՀ կառավարության կողմից սահմանված ցանկում ներառված ապրանքների մեծածախ առևտրով զբաղվող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին արգելվում է զբաղվել նշված ապրանքատեսակների մանրածախ առևտրով՝ այն պարագայում, երբ տվյալ ապրանքատեսակները ներմուծվել կամ արտադրվել են նրանց կողմից։
«Առևտրի և ծառայությունների», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ու «Սպառողների իրավունքների պաշտպանության» մասին օրենքներում փոփոխությունների համաձայն, առևտրային ցանցերին արգելվում է տեղական արտադրողների կողմից արտադրված և համապատասխան ցանկում ներառված պատշաճ որակի ապրանքը չընդունելը: Նշենք, որ ապրանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
Օրինագծերի փաթեթի հիմնավորման մեջ նշվում է, վաճառողը սպառողին տեսանելի վայրում պետք է փակցնի տեղեկատվություն՝ սպառողի կողմից պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինելու կամ վերադարձնելու պայմանների վերաբերյալ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված նմանօրինակ ապրանքներով փոխարինելու կամ վերադարձնելու ոչ ենթակա պատշաճ որակի ոչ պարենային ապրանքների անվանացանկում առկա ապրանք(ներ) վաճառելու դեպքում՝ նշված անվանացանկը։
«Մեծածախ-մանրածախ շղթայի կանոնակարգման տեսանկյունից կարևորվում է մեծածախ վաճառողների սահմանափակումը մանրածախ շուկայում գործունեություն իրականացնելու մասով, քանի որ մեծածախ վաճառողները մանրածախ շուկայում ձեռք են բերում մրցակցային առավելություն։ Այս համատեքստում առաջնային խնդիր է սոցիալական նշանակություն ունեցող կարևորագույն ապրանքների ներմուծմամբ (արտադրությամբ) զբաղվող տնտեսավարողների համար սահմանափակել նշված ապրանքատեսակների մասով վաճառքի իրականացումը»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:                     
Հիմնավորման մեջ նաև ասված է, որ նախագծի ընդունմամբ պայմանավորված ակնկալվող արդյունքը կլինի բոլոր տնտեսավարողների համար բարենպաստ և հավասար տնտեսական մրցակցային պայմանների, ինչպես նաև սպառողների շահերի պաշտպանության  ապահովումը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր