Թեհրանը Իրանի և ԱՄՆ-ի միջև երկարաժամկետ հրադադարի նոր առաջարկություն է փոխանցել Պակիստանին          Աբովյան պուրակից ջերմային այրվшծքներով հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացի       ԱՄՆ-ն Իրանին հասցված հարվածների վրա ծախսել է մոտ 100 միլիարդ դոլար    

05 սեպ 2018 17:40

Տատիկին դատապարտելու ենք 1-3 տարի ազատազրկման՝ «լավ» ասելու համա՞ր. տեսանյութ

ԱԺ փոխնախագահ, Հանրապետական խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը հերթով անցավ կետերի վրայով՝ առաջինը կանգ առնելով ընտրակաշառքի առաջարկին համաձայնություն տալու վրա։
«Ենթադրենք ընտրակեղծարարը որևէ գյուղում թակում է քաղաքացու դուռը, ինչ-որ տատիկի ասում է՝ տատի՛կ ջան, որ մեզ ընտրես ընտրությունների ժամանակ, քեզ գումար կտանք։ Տատիկը ժպտում է, ասում է՝ լավ, դուռը փակում է։ Տատիկին դատապարտելու ենք 1-3 տարի ազատազրկման՝ «լավ» ասելու համա՞ր», – նախագիծը ներկայացնողին հարց ուղղեց Արփինե Հովհաննիսյանը։
ԱԺ փոխնախագահը համաձայն է բոլոր խստացումների հետ, սակայն պնդում է, որ պետք է հստակություն մտցնել ձևակերպումներում։ Հովհաննիսյանը հիշեցրեց, որ քաղաքական ամբիոններից ժամանակին հնչել են կոչեր, որ ընտրողներն ընտրակաշառք առաջարկող բոլոր մարդկանց «այո» ասեն, բայց ընտրեն իրենց նախընտրած թեկնածուին։ Եթե հիմա քաղաքացին բոլորին «այո» ասի, նրան պետք է դատապարտե՞լ։
Տեսանյութ՝ 



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր