Ես կարծում եմ, որ գործը գնում էր դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, բայց հիմա դա այլևս չի լինի          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել օգոստոսի 20-ի համար       2025 թվականի հունվար-հուլիսին ՀՀ-ից դեպի ԵԱՏՄ արտահանումը կազմել է 1 մլրդ 788 մլն դոլար, ինչը 42 մլն դոլարով կամ 2.4%-ով ավելին է, քան 2024թ. ցուցանիշը    

05 սեպ 2018 19:55

Կրեմլը հրապարակել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը քննարկվելիք օրակարգային հարցերը

Կրեմլը հրապարակել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը քննարկվելիք օրակարգային հարցերըԿրեմլի պաշտոնական կայքը հրապարակել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը քննարկվելիք օրակարգային հարցերը:

«Սեպտեմբերի 8-ին տեղի կունենա Վլադիմիր Պուտինի հանդիպումը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ով կլինի Մոսկվայում՝ աշխատանքային այցով: Նախատեսվում է քննարկել ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների զարգացման հիմնական հարցերը, ինչպես նաև համագործակցությունը եվրասիական տարածաշրջանի ինտեգրացիոն միավորումներում»,-ասված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ավելի վաղ հայտարարել էր. «Շատ հարցեր են կուտակվել ինչպես մեր կողմից, այնպես էլ հայկական կողմից, ուստի, մենք անկեղծ, լուրջ խոսակցություն ենք ակնկալում բոլոր այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են ինչպես երկկողմ, այնպես Էլ ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի գծով համագործակցությանը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր