Սևան-Մարտունի ճանապարհին 18-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է քարերին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս          ԱՄՆ Կոնգրեսում Շվեյցարացի պատգամավորներն կներկայացնեն ԼՂ-ից տեղահանված հայերի վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը       Դոնալդ Թրամփը չեղարկում է Սիրիայի դեմ 2004 թվականից գործող պատժամիջոցները    

06 սեպ 2018 19:10

Կառավարությունը մտադիր է մեծացնել դիրքապահների քողարկման, պատսպարման և պաշտպանվածության աստիճանը

Այսօրվա նիստում կառավարությունն ընդունեց իր գործունեության միջոցառումների 5-ամյա ծրագիրը, որում անդրադարձ կա նաև առաջնագծի կահավորման ու հատկապես զինծառայողների անվտանգության բարձրացման հարցերին։
Նախատեսվում է ծրագրերի իրականացման արդյունքում նվազեցնել զինծառայողների՝ հակառակորդի նշանառու կրակի տակ գտնվելու տևողությունը։
Ծրագրում պաշտպանության նախարարության գծով իրականացվելիք միջոցառումների հիմնավորման մեջ նշվում է.
«Առաջնագծում երկար տարիների ընթացքում մեր կողմից իրականացվող ստատիկ մարտական հերթապահությունը և ինժեներական կահավորվածությունը, կիրառվող մարտավարական հնարքները, մեթոդիկան և ընթացակարգերը ունեն արմատական փոխակերպման կարիք՝ նոր իրականությունների ու տեխնիկական հնարավորությունների պայմաններում հակառակորդի գործողությունները չեզոքացնելու և անձնակազմի անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով»:
Առաջարկվում է առաջնագծում ստեղծել ինտեգրված համակարգ, որն ուղղված կլինի
հակառակորդի գործողությունների վաղ հայտնաբերմանը,
որոշումների կայացմանը,
հեռակառավարվող կրակային խոցմանը,
հասցված վնասի գնահատմանը
Սա, փաստաթղթի հեղինակների կարծիքով, թույլ կտա ստատիկ պաշտպանությունը փոխարինել տարաշարժուն-ճկուն պաշտպանությամբ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր