Հուլիսի 10-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հուլիսի 10-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Հռոմի պապը առաջարկել է Վատիկանում ընդունել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին՝ բանակցությունների համար    

06 սեպ 2018 19:43

Մարիխուանա. օրինականացված, բայց սահմանափակումներով

Մարիխուանա. օրինականացված, բայց սահմանափակումներով
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը մարիխուանայի կիրառման հետ կապված օրենսդրական փոփոխություններ է պատրաստել, որոնք կներկայացվեն կառավարությանը՝ առաջիկա նիստի ընթացքում։ Այս մասին, ըստ aliq.ge-ի՝ տեղեկացնում է ՆԳՆ-ն:
Հաղորդագրության համաձայն՝ մարիխուանայի օգտագործումն արգելվում է. հասարակական վայրերում, հասարակական տրանսպորտում, անչափահասների ներկայությամբ, 18 տարեկանից ցածր անձանց, ուսումնամեթոդական հաստատությունում։ Բացի այդ, ըստ նախարարության, մարիխուանայի ազդեցության տակ տրանսպորտային միջոց վարելու համար վարորդը կենթարկվի քրեական պատասխանատվության:
Օրինագծի համաձայն, որոշ մասնագիտությունների տեր մարդիկ, առհասարակ, զրկվելու են մարիխուանայի օգտագործման իրավունքից:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Վրաստանն օրինականացրել է մարիխուանայի օգտագործումը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր